ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը մասնակցել է «Կին քաղաքական առաջնորդներ» կազմակերպության 10-ամյակին նվիրված գագաթնաժողովին՝ Բրյուսելում՝ Եվրոպական խորհրդարանի շենքում։
Աննա Հակոբյանը գագաթնաժողովից լուսանկարներ է հրապարակել։
«Կին քաղաքական առաջնորդների» գագաթնաժողովին Աննա Հակոբյանն ու քպ-ական պատգամավորները պատմե՞լ են, թե ինչպես են Հայաստանում պատերազմում զոհված զինվորի մորը՝ Գայանե Հակոբյանին, կալանավորում՝ նրան զրկելով անգամ Եռաբլուր՝ որդու շիրմին այցելելու հնարավորությունից։
Դատարանը զոհված զինվորի մորն անգամ արգելեց գրկել իր դստերը։
Զուգահեռ իրականություններից մեկում ցավին անտեղյակ, դավին անտարբեր իշխանական կանայք ֆոտոսեսիայի նկարներից ընտրում են իրենց դուր եկածները և հրապարակում սոցցանցերում, իսկ մյուս իրականությունում որդեկորույս մայրերը պայքարում են, որ իրենց ամենաթանկին կորցնելուց հետո գոնե Արցախն ու Հայաստանը չկորցնենք։