Չորեքշաբթի, Հուլիսի 8, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Անհրաժեշտ է, որ յուրաքանչյուր երկիր բավարարվի իր սահմաններով և տարածքային նկրտումներ չունենա մյուսի նկատմամբ. Փեզեշքիան. Pars Today

28/04/2025
- Նորություններ, Տարածաշրջանային

Ադրբեջան մեկենելուց առաջ, ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը հարցազրույց է տվել այդ երկրի պետական հեռուստաընկերությանը՝ Az TV-ին, որում անդրադարձել է երկու երկրների հարաբերություններին. հայտնում է Pars Today-ը

Անդրադառնալով երկու երկրների միջև համագործակցության հնարավորություններին, Փեզեշքիանն ասել է․ «Իրանն ու Ադրբեջանը բարեկամներ են։ Մենք կարող ենք միավորվել և միասին աշխատել մեր երկրների միջև ամուր կապեր կառուցելու համար»։

Լրագրող.

Պարոն նախագահ, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը ներկայումս դանդաղ է ընթանում։ Ի՞նչ դեր և դիրքորոշում ունի Իրանն այս համատեքստում։ Ի՞նչ աջակցություն կարող է Իրանը պաշտոնապես տրամադրել այս գործընթացն առաջ մղելու համար։ Նաև ինչպիսի՞ն է Ձեր մոտեցումը տարածաշրջանում անվտանգության ապահովման, կայունության հաստատման և այս ոլորտում անհրաժեշտ համագործակցության հարցում։

Մասուդ Փեզեշքիան.

«Ցանկացած քայլի համար առաջին հերթին անհրաժեշտ է, որ յուրաքանչյուր երկիր բավարարվի իր սահմաններով և տարածքային նկրտումներ չունենա մյուսի նկատմամբ։ Տարաձայնությունները սկսվում են այն ժամանակ, երբ կողմերից մեկը ցանկանում է զավթել մյուս կողմին պատկանող հողը կամ ինչ որ տարածք։ Մեր սկզբունքային դիրքորոշումը միշտ եղել է  երկրների ինքնիշխանությունը, իրավունքները և տարածքային ամբողջականությունը հարգելը։ Մենք այս սկզբունքին հետևել ենք ոչ միայն տարածաշրջանում, այլև աշխարհի այլ երկրների հետ մեր հարաբերություններում։

Հույս ունենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև առկա տարաձայնություններն ու մտահոգությունները կլուծվեն միջազգային իրավունքի սկզբունքների շրջանակում։ Տարաձայնություններն ու խնդիրները սկսվում են այն ժամանակ, երբ կողմերը չեն բավարարվում իրենց օրինական իրավունքներով։  

Մենք միշտ աջակցել ենք Ադրբեջանի իրավունքներին, և, բնականաբար, կաջակցենք նաև Հայաստանին՝  այդ երկրի օրինական իրավունքների շրջանակներում։

Մեր ջանքերն ուղղված են նրան, որ երկու հարևան երկրներն ապրեն բարիդրացիության ու խաղաղ համակեցության պայմաններում։ Եվ մենք կաջացենք նրանց այդ հարցում»։

ԻԻՀ նախագահը նշել է․ «Իրանն ու Ադրբեջանը բարեկամներ են։ Մենք կարող ենք իրար օգնելով ստեղծել խաղաղ ու բարգավաճ կյանք երկու երկրների ժողովուրդների համար։ Փոխադարձ այցելությունները նպաստում են հարաբերությունների ամրապնդմանը։ Հետևաբար, մենք պետք է բացենք ճանապարհներ փոխադարձ ճանապարհորդությունները հեշտացնելու համար»։

Նախորդ գրառումը

ՀՀ ԶՈւ-երը կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ

Հաջորդ գրառումը

Իրանի նախագահի՝ Բաքու կատարած այցը Հայաստանի համար որևէ բացասական ազդեցություն չի ունենալու. իրանագետ

Համանման Հոդվածներ

Նորություններ

Գագիկ Ծառուկյանը կկալանավորվի 2 ամսով. նրան կտեղափոխեն «Կենտրոն» ՔԿՀ

07/07/2026
Նորություններ

Կենդանաբանական այգուց հաստատում են, որ ճերմակ առյուծներից մեկն անկել է

07/07/2026
Նորություններ

Առաջին դասարանցիների ծնողները պետք է մինչև սեպտեմբերի 5-ը դիմում ներկայացնեն դպրոցի տնօրենին

07/07/2026
Նորություններ

Գագիկ Ծառուկյանի ընդունելությունների տանից տեղափոխված առյուծներից մեկը չի արթնացել

07/07/2026
Հաջորդ գրառումը

Իրանի նախագահի՝ Բաքու կատարած այցը Հայաստանի համար որևէ բացասական ազդեցություն չի ունենալու. իրանագետ

Լրահոս

Գագիկ Ծառուկյանը կկալանավորվի 2 ամսով. նրան կտեղափոխեն «Կենտրոն» ՔԿՀ

07/07/2026

Դատարանը բավարարել է իրավապահների միջնորդությունը. Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է 2 ամսով։ ԲՀԿ առաջնորդին մեղադրում են «առանձնապես խոշոր չափերով խարդախության և...

Կենդանաբանական այգուց հաստատում են, որ ճերմակ առյուծներից մեկն անկել է

07/07/2026

Այս պահին ցավով կարող ենք հաստատել, որ նախօրեին այգի տեղափոխված էգ առյուծը, պայմանավորված մեծ տարիքով և ուղեկցող հիվանդություններով (ինչն արդեն...

Առաջին դասարանցիների ծնողները պետք է մինչև սեպտեմբերի 5-ը դիմում ներկայացնեն դպրոցի տնօրենին

07/07/2026

Այն ծնողները, ովքեր երեխաներին հայտագրել են հանրակրթական դպրոցի առաջին դասարան, մինչև 2026 թվականի սեպտեմբերի 5-ը պետք է դիմում ներկայացնեն դպրոցի...

Գագիկ Ծառուկյանի ընդունելությունների տանից տեղափոխված առյուծներից մեկը չի արթնացել

07/07/2026

«Փաստինֆոյի» տեղեկություններով՝ Գագիկ Ծառուկյանի ընդունելությունների տանից տեղափոխելու համար առյուծների քնեցնելը վտանգավոր հետևանքներ է ունեցել։ Ոչ պաշտոնական տեղեկություններով՝ քնեցված առյուծներից մեկը չի...

Ընդդիմադիր ուժերը դիմելու են ՌԴ-ին, որպեսզի գործող սահմանափակումները վերանայվեն. Կարապետյան

07/07/2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ ընդդիմադիր ուժերը միասնական ճակատով պատրաստվում են դիմել ՌԴ-ին,...

Վարդևանյանն իմ սպասելիքներից էլ շատ գազ տվեց, բայց զապորոժեց էր՝ ոչ մի գազ չվերցրեց. Սամվել Կարապետյան

07/07/2026

Լրագրողներն այսօր Սամվել Կարապետյանին հիշեցրեցին՝ վերջին անգամ դատարանի բակում ինքը հայտարարել էր, որթե Վարդևանյանը գազ տա, ինքը վարչապետ կդառնա։ Լրագրողները...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական