Երեքշաբթի, Հոկտեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Անհաւատալի Բայց Իրաւ

21/12/2022
- Նորություններ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ինչպէս յայտնի է ԶԱՐԹՕՆՔի մեր ընթերցողներուն, Ազգային հերոս Մոնթէ Մելքոնեանի անուան եւ իր անձին վերաբերող հրապարակումներուն հետ կապուած ֆէյսպուքի արգելափակումներուն մասին մեր բողոքը յայտնելու եւ անոր առաջքը առնելու համար, ատենին մեր թերթին մէջ Բաց Նամակով մը դիմած էինք Հայաստանի չորս նախարարութիւններու՝ Արտաքին Գործոց, Արդարադատութեան, Կրթութեան, Գիտութեան, Մշակոյթի եւ Սփորթի, ինչպէս նաեւ Բարձր Տեխնոլոգիական, Արդիւնաբերութեան, իրենց ուշադրութեան յանձնելով սոյն տհաճ եւ վիրաւորական պարագան:

Երբ նամակին մէջի մեր պահանջին անդրադարձ չեղաւ տուեալ նախարարութիւններուն կողմէ, հիմնուելով Հայաստանի Հանրապետութեան սահմանադրութեան ընձեռած հնարաւորութեան եւ մեր իրաւունքներուն վրայ, սոյն թուականի Նոյեմբեր 28ին նշեալ նախարարութիւններուն ֆիզիքական հասցէին, այս անգամ խնդրոյ առարկայ նախարարներուն անձնապէս ուղղեցինք նամակներ, պահանջելով նշեալ նախարարութիւններուն ֆէյսպուքի մօտ խիստ միջամտութիւնը, անոնց բովանդակութեան մէջ մասնաւորապէս նշելով հետեւեալը. «Առ ի գիտութիւն Ձեզի, վերջերս Ֆէյսպուքի տնօրէնութիւնը ահաբեկիչ կը համարէ ՀՀ Ազգային հերոս Մոնթէ Մելքոնեանը եւ առ այդ, կ՛արգելափակէ Մոնթէի մասին գրառումներ եւ կամ հերոսին նկարը հրապարակող Ֆէյսպուքի օգտատէրերուն էջերը կամ առնուազն՝ տուեալ նիւթը … Ահաբեկիչ նկատուող Մոնթէ Մելքոնեանը ՀՀ Ազգային Հերոս է ու պետական մակարդակով մեծ պարգեւներու արժանացած է ՀՀ կառավարութեան կողմէ: Այլ խօսքով եթէ Մոնթէ Մելքոնեանը ահաբեկիչ է, ապա զինք պարգեւատրած Հանրապետութիւնը ահաբեկչական պետութիւն պէտք է ըլլալ ըստ Ֆէյսպուքի տրամաբանութեան…: Նոյնը կը վերաբերի այլ ազատամարտիկներուն, որոնց հանդէպ պետական թէ ժողովրդային մակարդակով մեծ յարգանք կայ Հայաստանի եւ Արցախի մէջ…. Պարզ է, որ այս արշաւի ետին կան թշնամի Ազրպէյճանն ու Թուրքիան եւ ըստ ոմանց՝ հայանուն դաւաճաններ…»:

Այսօր, Դեկտեմբեր 20-ին, ՀՀ Բարձր Տեխնոլոգիական, Արդիւնաբերութեան նախարարութեան գլխաւոր քարտուղարին ստորագրութեամբ հետեւեալ բովանդակութեամբ պատասխան նամակ մը ստացանք (պատճէնը կը կցենք այս նիւթին հետ).

«Յարգելի՛ պարոն Յակոբեան,

Ի պատասխան 2022թ. նոյեմբերի 28-ի Ձեր հարցման՝ յայտնում ենք, որ Հայաստանի ազգային հերոս և Արցախի հերոս Մոնթէ Մելքոնեանի անուամբ հրապարակումների սահմանափակումների թեմայով ՀՀ արտաքին գործերի նախարարութեան և «Մետա» ընկերության  ներկայացուցիչների միջև տեղի են ունեցել մի քանի տեսազանգեր։ Հայկական կողմը ներկայացրել է մանրամասն հիմնաւորումներ, թէ ինչու Մոնթէ Մելքոնեանի անունը չպէտք է լինի այնպիսի անձանց ցանկում, որոնց վերաբերեալ հրապարակումներ անելը կարող է բերել էջի արգելափակման:

Քննարկումների ժամանակ «Մետա» ընկերութիւնը տեղեկացրել է, որ ադրբեջանական կողմը որևէ կապ չունի սոյն արգելքի հետ, և տուեալ արգելքը պայմանաւորուած է Մոնթէ Մելքոնեանի՝ Հայաստանի ազատագրութեան հայ գաղտնի բանակի (ԱՍԱԼԱ) հետ կապով։ «Մետա» ընկերութեան ներկայացուցիչները նշել են, որ Մոնթէ Մելքոնեանի պարզապէս յիշատակումը, նրա մասին զուտ տեղեկութիւն տալը իրենց ալկորիթմերի կողմից չի բերում ինքնաբերաբար արգելափակման, և որևէ էջ կարող է արգելափակուել նրան փառաբանող հրապարակումների դէպքում:

Չնայած, որ այս պահին «Մետա»-ն դեռ միտուած չէ Մոնթէ Մելքոնեանի անունը տուեալ ցանկից հեռացնելուն, աշխատանքները շարունակւում են:

Յարգանքով՝ Նարեկ Մելքոնեան»

Մեր պաշտօնական հարցման քաղաքակիրթ եւ ըստ օրինի պատասխանելու սոյն երեւոյթին արհեստավարժութիւնը կը գնահատենք (ի դէպ, առ այսօր տուեալ նախարարութիւնը միակն է, խնդրոյ առարկայ միւս նախարարութիւններուն հետ համեմատած, որ պաշտօնապէս պատասխանեց մեզի: Արդար ըլլալու համար նշենք, որ շաբաթ մը առաջ ՀՀ Կրթութեան, Գիտութեան, Մշակոյթի եւ Սփորթի նախարարութենէն ստացած էինք զանգ մը, որ բերանացի մեզի հաղորդած էր, թէ մեր դիմումին նիւթը իրենց չի վերաբերիր, այլ՝ ՀՀ Արտաքին գործոց նախարարութեան: Իրենց այս պատասխանը այնպէս ալ գրաւոր չստացանք, հակառակ մեր պնդումին, որ մեր գրաւոր հարցադրումին պատասխանը գրաւոր կ՛ակնկալենք…):

Արժեւորելով հանդերձ ՀՀ Բարձր Տեխնոլոգիական, Արդիւնաբերութեան նախարարութեան նշեալ արհեստավարժութիւնը, իր պատասխան նամակին բովանդակութիւնը եւ անոր մէջ ակնյայտ «բծախնդրութեամբ» մը Ազրպէյճանը արդարացնելու տողը, մեզի աւելի քան ապշեցուց: Սոյն բանը մեզի ակամայ մտածել տուաւ, որ Ազրպէյճան իր հակահայ վարքագիծի դրսեւորումները արդարացնելու համար միջազգային պաշտպան փաստաբաններ վարձելու կարիքը չունի…:

Աւելին, մեզի համար զարմանալի, նոյն ժամանակ կասկածելի է ֆէյսպուքի եւ նմանօրինակ ընկերային համացանցի ծառայութիւններու մայր ընկերութեան՝ «Մեթա»ին վերագրուած պատճառաբանութիւնը: Հայաստանի ազատագրութեան հայ գաղտնի բանակի (ԱՍԱԼԱ)ին հանդէպ «Մեթա»ի վերագրուած պահուածքը, տրամաբանականօրէն կրնար առնչուած ըլլալ ԱՍԱԼԱի անուան ահաբեկչական խմբաւորումներու միջազգային ցանկին վրայ գտնուելու վարկածի մը, որ իրականութեան չի համապատասխաներ: Այս ուղղութեամբ եւ պատմութեան համար նշենք, որ նշեալ կազմակերպութիւնը իր գործունէութեան տարիներուն ոչ մէկ անգամ ահաբեկչական կազմակերպութիւններու միջազգային ցանկի մը վրայ չէ եղած: Ի դէպ, նման ցանկ մը մարդկային նորագոյն պատմութեան մէջ առաջին անգամ որդեգրուած է ամերիկեան Պետական բաժնին (State Department) կողմէ 1997 թուականին, երբ արդէն հայկական տուեալ կազմակերպութիւնը դադրեցուցած էր իր զինեալ գործունէութիւնները:

Այն միակ պետութիւնները, որոնք առ այսօր ԱՍԱԼԱն պաշտօնապէս ահաբեկչական կազմակերպութիւն յայտարարած են եւ նման կազմակերպութիւններու մասին իրենց ցանկերուն վրայ տեղադրած են, Թուրքիան եւ Ազրպէյճանն են: Հետեւաբար անոնք ամենեւին անմեղ չեն կրնար հռչակուիլ ֆէյսպուքի տնօրէնութեան մօտ հակահայ նմանօրինակ միջամտութիւններ ընելու գործին մէջ: Ամէն պարագայի, Հայաստանի Հանրապետութեան նախարարութիւն մը չէ, որ այս հարցով եւ պաշտօնապէս Ազրպէյճանը անմեղ պէտք է համարէ կամ ընդունի, թէկուզ  «Մեթա»ին վերագրուած նման թէական պատճառաբանութեամբ մը:

Չուզելով յաւելեալ մեկնաբանութիւններու յորձանուտին մէջ իյնալ, այս անգամ պիտի բաւարարուինք այսքանով, սպասելով միւս նախարարութիւններուն պատասխաններուն, նամանաւանդ ՀՀ Արտաքին գործոց նախարարութեան պատասխանին, որուն ի դէպ նաեւ դիմած ենք Ազրպէյճանի մէջ գերեվարուած Հայաստանի եւ Լիբանանի քաղաքացի Վիգէն Իւլճէքեանին հարցով:

Նոր պատասխաններ ստանալու պարագային, կը խոստանանք անոնց բովանդակութիւնն ալ մեր ընթերցողներուն դատին յանձնել:

Առ այժմ, այսքան:

ՍԵՒԱԿ ՅԱԿՈԲԵԱՆ

Լիբանանի ԶԱՐԹՕՆՔ օրաթերթի

Գլխաւոր խմբագիր

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Եվրոպական դատարանը բավարարեց Հայաստանի ներկայացրած պահանջը

Հաջորդ գրառումը

Ադրբեջանի նկատմամբ համապատասխան պատժամիջոցների կիրառմամբ է միայն հնարավոր կայունացնել իրավիճակը տարածաշրջանում

Համանման Հոդվածներ

Նորություններ

Պետական անգործությունը կարող է վերածվել հասարակական պայթյունի. Սուրեն Սուրենյանց

21/10/2025
Նորություններ

Քաղաքական տարբեր կալիբրի իշխանական ֆունկցիոներներ, փողոցային բառապաշարով աջ ու ձախ պիտակավորմամբ էին զբաղված. Դավիթ Անանյան

21/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Բոլորս ականատես եղանք Գյումրիում նկարահանված, հավանաբար, Միքայել Սրբազան, Բագրատ Սրբազան, Մանվել Գրիգորյան -2 օպերացիային

20/10/2025
Միջազգային

Թրամփը միգուցե հաջորդ տարի այցելի Չինաստան

20/10/2025
Հաջորդ գրառումը

Ադրբեջանի նկատմամբ համապատասխան պատժամիջոցների կիրառմամբ է միայն հնարավոր կայունացնել իրավիճակը տարածաշրջանում

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Պետական անգործությունը կարող է վերածվել հասարակական պայթյունի. Սուրեն Սուրենյանց

21/10/2025

Բագրատաշենի, Գոգավանի և Բավրայի անցակետերը տանող ճանապարհները փակած բեռնատարների վարորդների ակցիան հասարակական լուրջ ազդանշան է պետական քաղաքականության ձախողման մասին։ Վարորդները...

ԿարդալDetails

Քաղաքական տարբեր կալիբրի իշխանական ֆունկցիոներներ, փողոցային բառապաշարով աջ ու ձախ պիտակավորմամբ էին զբաղված. Դավիթ Անանյան

21/10/2025

Բոլորս ականատես եղանք Գյումրիում նկարահանված, հավանաբար, Միքայել Սրբազան, Բագրատ Սրբազան, Մանվել Գրիգորյան -2 օպերացիային

20/10/2025

Թրամփը միգուցե հաջորդ տարի այցելի Չինաստան

20/10/2025

Վարդան Ղուկասյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

20/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական