ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանի գնահատմամբ՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հիմնական ուղերձն այն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը։
«Խոսքը գնում էր այն սահմանների մասին, որոնք գոյություն ունեին Սովետական Միության փլուզման պահին, ինչը համապատասխանում է Ալմաթիի հայտարարությանը։ Մյուս կողմից, իհարկե, ակնհայտ էր, որ հանդիպումն ուղղված էր կոնկրետ քայլերով առաջընթացի հասնելուն»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա։
Փոխնախարարը տեղյակ չէ՝ արդյո՞ք Միշել-Փաշինյան-Ալիև հանդիպմանը քննարկվել է անկլավների թեման։ «Ինձ անձամբ հայտնի չէ անկլավների մասին որևիցե քննարկում», – նշել է նա՝ հավելելով, որ Երևանը հույս ունի, թե ճանաչելով միմյանց տարածքային ամբողջականությունը, Ադրբեջանը կհանի իր զորքերը ՀՀ սուվերեն տարածքից։
«Այդ գաղափարը քննարկվել է ոչ միայն ԵՄ-ի կողմից, այլև միջազգային մի շարք գործընկերների կողմից»,- ասաց նա։