Թուրքիան զգալի առաջընթաց է գրանցել Ադրբեջանի հետ ռազմական համագործակցության ոլորտում. Թուրքիայի խորհրդարանում բյուջետային քննարկումների ժամանակ հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը. հայտնում է Anadolu-ն։
Ընդգծելով, որ Թուրքիան կարևոր ներդրում ունի միջազգային անվտանգության, խաղաղության և կայունության գործում բազմաթիվ տարածաշրջաններում՝ նախարարը նշել է, որ այս համատեքստում Անկարան ավելի է խորացնում Բաքվի հետ երկկողմ հարաբերությունները։
«Ադրբեջանի զինված ուժերի բարեփոխումների շրջանակում մենք զգալի առաջընթաց ենք գրանցել պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության, ինչպես նաև անձնակազմի վերապատրաստման, օգնության և խորհրդատվության ոլորտներում, և մենք շարունակում ենք այս աշխատանքը», – հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարարը։





