Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան հայտարարել է, որ մայրաքաղաք Անկարայի մերձակայքի Թուրքիայի օդատիեզերական արդյունաբերության TUSAŞ (Turkish Aerospace Industries) ձեռնարկությունում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է հինգի, հայտնում է CNN Turk-ը։
Ըստ թուրք նախարարի՝ վիրավորների ընդհանուր թիվը կազմել է 22 մարդ։ Նա միաժամանակ հայտնել է, որ երկու ահաբեկիչները՝ կին և տղամարդը «վնասազերծվել են»։ Մատնահետքերի նույնականացման և անձերի ինքնության հաստատման գործընթացը շարունակվում է։
«Հենց որ դրանք հայտնի դառնան, կներկայացնենք նրանց ինքնությունը և տեղեկությունը, թե որ ահաբեկչական կազմակերպությունն է դրա համար պատասխանատու», – հավելել է Երլիքայան։
Անկարայի մերձակայքում չորեքշաբթի Turkish Aerospace Industries շտաբ-բնակարանում պայթյուն և հրաձգություն է եղել։
Թուրքիայի ՆԳՆ ղեկավարը տեղի ունեցածն անվանել է ահաբեկչություն։
TUSAŞ-ը Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության համար շարժիչներ արտադրող ձեռնարկություն է։