Երկուշաբթի, 10 Օգոստոս, 2026

Անկախությունից ի վեր, հայ ժողովրդի ամենամեծ թալանչին Նիկոլ Փաշինյանն է. Հովհաննես Ավետիսյան

Պետական կառավարման փորձագետ Հովհաննես Ավետիսյանը գրում է.

«Անկախությունից ի վեր, հայ ժողովրդի ամենամեծ թալանչին Նիկոլ Փաշինյանն է:

Սա հայերից խլել և թշնամուն է հանձնել անգին հողատարածքներ:

Սա հայերից խլել և թշնամուն է հանձնել հայկական եկեղեցիներ:

Սա հայերից խլել և թշնամուն է հանձնել հայկական գերեզմաններ:

Սա թշնամուն է հանձնել հայերի հայրենիքից հսկայական հատվածներ, որոնց վրա դարերով հայի քրտինք ու արյուն է եղել:

Ու սա դեռ կառավարում է Հայաստանը, ու սա դեռ խոսում է հայ ժողովրդի թալանի մասին:

Սա անգին՝ կենսական նշանակության հազարավոր հեկտարներով հողերը նվիրում է թշնամի հարևանին, եկել ինչ հետ բերելու մասին է խոսում:

Սա հայ ժողովրդի ծաղրն ու ամոթն է, իսկ մեր թշնամի հարևանների հպարտությունը»: