Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Անթալիայի դիվանագիտական ֆորումին Արևմուտքի վերապահությամբ մոտեցումը դժգոհություն է պատճառել Թուրքիային

08/03/2024
- Նորություններ, Տարածաշրջանային

Իսկ եղբայրական Ադրբեջան՞ը, որ ներկայացել է արտգործնախարարի մակարդակով միայն

Մարտի 1-ին Թուրքիայի զբոսաջրջության մայրաքաղաք Անթալիայում սկսեցին դիվանագիտական 3-րդ ֆորումի աշխատանքները: Նախորդը տեղի էր ունեցել 2022 թ.՝ մասնակցությամբ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի: Իրականում  3-րդ ֆորումը նախատեսվում էր կազմակերպել անցյալ տարի, սակայն 2023 թ. փետրվարի 6-ի ավերիչ երկրաշարժը կազմակերպիչներին ստիպեց այն մեկ տարով հետաձգել: «Ճգնաժամերի շրջանում առաջ մղել դիվանագիտությունը» կարգախոսով անցկացվող այս ֆորումին 147 երկրից մասնակցում են 19 պատության և կառավարության ղեկավարներ, 73 արտգործնախարարներ՝ ներառյալ ՀՀ արտգործնախարարը, ինչպես նաև 80 միջազգային կազմակերպության ներկայացուցիչներ: Մասնակիցների թվում է նաև «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության» ինքնակոչ նախագահ Էրսին Թաթարը:

Ովքե՞ր  են միջոցառման մասնակից 19 պատության և կառավարության ղեկավարները, չհաջողվեց ճշտել, որովհետև ֆորումի պաշտոնական կալքէջն անգամ լռում է այդ մասին: Պարզապես թուրքական լրատվամիջոցները դժգոհում են, որ Արևմուտքի երկրները, մասնավորապես ԱՄՆ-ն ու Եվրոպական Միությունը, վերապահությամբ են մոտեցել ֆորումին: Այդ մոտեցումը, ըստ երևույթին, դրսևորել է նաև Ադրբեջանը. Թուրքական հանրային հեռուստատեսությունը՝ «TRT Haber»-ը նշեց. «Հայաստանի, Ադրբեջանի, Իրաքի, Հունգարիայի պես ավելի քան 60 երկիր ֆորումին մասնակցում են արտգործնախարարի մակարդակով»:

Ի դեպ, նույն աղբյուրի վկայությամբ՝ Սիրիան և Իսրայելը մերժել են հրավերը: Մնում է ենթադրել, որ Ֆորումին մասնակից պատությունների և կառավարությունների ղեկավարները մեծ մասամբ  Աֆրիկայից են, իսլամական աշխարհից, մասամբ նաև՝ Բալկաններից:

Համենայն դեպս, Էրդողանի բացման ելույթից առաջ ֆորումի մասնակիցներին ողջունեց արտգործնախարար Հաքան Ֆիդանը: Հարկ է նշել, որ նա մինչ այդ երկկողմ հանդիպում էր ունեցել ՌԴ արդգործնախարար Սերգեյ Լավրովի հետ:  Ըստ «TRT Haber»-ի, հանդիպմանը կողմերը քննարկել են Անկարա-Մոսկվա հարաբերություններին, Ռուսաստան-Ուկրաինա պատերազմին առնչվող հարցեր և անդրադարձել տարածաշրջանային խնդիրներին: Պարզապես չգիտենք դրանց մեջ հարավկովկասյան խնդիրները մտնո՞ւմ են, թ՞ե ոչ: Ուղղակի  ռուս նախարարը, ինչպես թուրքական վերոհիշյալ աղբյուրը նշեց, Ֆիդանի հետ հանդիպանը տարածաշրջանում առկա խնդիրների կարգավորումը պայմանավորել է Թուրքիայի նախաձեռնությամբ:

Ֆիդանը հանդիպել է նաև Իրաքի, Ղազախստանի, Լիբանանի և Տաջիկստանի արտգործնախարարներին: Այս հանդիպումներից հետո նա ֆորումում մասնակիցներին ողջունեց, ապա Գազայի հատվածում տիրող ցեղասպանության բնույթ ստացած բռնության դեմ անգործության համար մեղադրեց միջազգային համակարգին՝ ավելացնելով. «Այդ իսկ պատճառով մենք ճգնաժամերի հաղթահարման համար առաջ ենք մղում դիվանագիտությունը»: Նա միաժամանակ «տարածաշրջանային պատերազմի» բռնկման սպառնալիքի առնչությամբ զգուշացրեց ներկաներին:

Ֆիդանից հետո ֆորումում բացման խոսքով ելույթ ունեցավ նախագահ Էրդողանը: Նա ելույթում Անթալիան համարեց գլոբալ դիվանագիտության սիրտը, մեղադրեց առկա միջազգային համակարգը, որն ի զորու չէ կատարել անգամ իր նվազագույն պարտականությունը, Թուրքիան բնութագրեց որպես Իրաք-Շամ իսլամական պետության դեմ պայքարող ՆԱՏՕ-ի միակ երկիրը, խոսեց այն ակտիվ և բազմակողմանի քաղաքականությունից, ինչը իրենք են վարում, նշեց Գազայում նահատակված 30 հազար անմեղ պաղեստինցիների մասին, ասաց որ պատերազմն անգամ իր կանոներն ունի, իսկ Գազայում տեղի ունեցածը պատերազմ չէ, այլ ցեղասպանություն, հանուն արդարության պայքարելու խոստում տվեց ֆորումին, ապա մատնանշեց պաղեստինցիների առջև միջազգային հանրության ունեցած պարտքը, որը պետք է վճարվի  անկախ և ինքնիշխան Պաղեստինի ստեղծումով, ընդ որում՝ 1967 թ. սահմաններով: Ելույթի վերջում Էրդողանն անդրադարձավ Հայաստան-Թուրքիա նորմալացման գործընթացին, թե դա ձեռնարկել են «Ղարաբաղի 30-ամյա օկուպացումից հետո և ծավալում են Ադրբեջանի հետ համագործակցությամբ»:

Հակոբ Չաքրյան

Նախորդ գրառումը

12 մմ ձկան ձայնը խլացնում է անգամ շտապօգնության մեքենայի ազդանշանը

Հաջորդ գրառումը

 «Ռուսաստանի «օտարեկրյա գործակալների» ցանկում ընդգրված Գարրի Գասպարովը հիմա էլ ընդգրկվել է ահաբեկիչների ցուցակում»

Համանման Հոդվածներ

Նորություններ

Զինծառայող է մահացել

21/07/2026
Նորություններ

Այսօր Ադրբեջանի կողմից Հայաստանին մատակարարվող բենզինն ու դիզելային վառելիքը մեծ ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ. Ալիև

21/07/2026
Նորություններ

23-րդ «Ոսկե ծիրանի» պատկերառատ շաբաթն ավարտվեց

21/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026
Հաջորդ գրառումը

 «Ռուսաստանի «օտարեկրյա գործակալների» ցանկում ընդգրված Գարրի Գասպարովը հիմա էլ ընդգրկվել է ահաբեկիչների ցուցակում»

Լրահոս

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Այսօր Ադրբեջանի կողմից Հայաստանին մատակարարվող բենզինն ու դիզելային վառելիքը մեծ ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ. Ալիև

21/07/2026

Ադրբեջանից Հայաստան մատակարարվող նավթն ու նավթամթերքը շատ կարևոր ներդրում են ունենում Հայաստանի էներգետիկ անվտանգության գործում. Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ...

23-րդ «Ոսկե ծիրանի» պատկերառատ շաբաթն ավարտվեց

21/07/2026

Զգացմունքային, բազմաշերտ, խառնիխուռն, աշխարհի տարբեր ծայրերից, տարբեր թեմաներով, տարբեր ձեւերով պատմված ֆիլմերը մեկշաբաթյա խիտ ծրագրով հանդիսատեսին տարան այսուայնկողմ, հուզեցին, մեծացրին,...

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026

Ընդդիմադիր ուժերին, որոնք կայացրել են խորհրդարանի մանդատը վերցնելու որոշում, հաճախ «ուղեկցում» են հետեւյալ արտահայտությամբ, թե՝ գնալու եք խորհրդարանում «ծեծ ուտելու»։Առերեւույթ...

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Սամվել Կարապետյանին տուգանել է 200 հազար դրամով

21/07/2026

ԿԿՀ-ն նշել է, որ Սամվել Կարապետյանը, որպես «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ և ղեկավար մարմնի անդամ, պարտավոր էր պաշտոնը ստանձնելու պահին...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական