Ձեզ թվում է՝ ես նման եմ մարդու, ով կարող է փախչե՞լ, այսօր Հակակոռուպցիոն դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում հարց հնչեցրեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով այն դիտարկմանը, որ ըստ դատախազության ունեցած օպերատիվ տեղեկությունների՝ ինքը պատրաստվում է լքել երկիրը:
«Ես որտեղի՞ց եմ փախել, որ այստեղից փախչեմ։ Անգամ եթե վստահ լինեմ, որ Հայաստանի որևէ դատարան ինձ կդատապարտի մահապատժի, ես այս երկրից չեմ գնա։ Սա իմ երկիրն է, իրենց երկիրը չէ։ Իմ երկիրն է, ես իմ երկրից ո՞ւր պետք է փախչեմ», հարց հնչեցրեց նա։
Լրագորղի դիտարկամը, որ կան համապատասխան օպերատիվ տվյալներ, Սերժ Սարգսյանը հակադարձեց.
«Ի՞նչ օպերատիվ տվյալ, այդ օպերատիվ տվյալներով, ես վաղուց արդեն պետք է փախած լինեի»։
Սերժ Սարգսյանի պաշտպաններից Ռուբեն Հակոբյանն էլ լրագրողներին տեղեկացրեց, որ մեղադրող կողմի միջնորդությունը մերժվել է, բացակայելու արգելք խափանման միջոցը չի կիրառվել։
«Գործում է գրավ խափանման միջոցը»,- նշեց նա:





