Երեքշաբթի, Ապրիլի 21, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Այս գործընթացն ավելի շատ հարցեր է առաջացնում, քան խաղաղության մասին հուշում. Արման Թաթոյանը՝ Վաշինգտոնի բանակցությունների մասին

12/08/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ադրբեջանի հետ գործընթացը գլխավորապես ադրբեջանական պահանջների բավարարման շուրջ է, և նաև Ադրբեջանը չի հրաժարվել Հայաստանի նկատմամբ զավթողական ծրագրերից։ Մեծ հաշվով դրա մասին է եղել նաեւ Վաշինգտոնի բանակցությունները։ Այս մասին գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը:

«Հայաստանի իշխանություններն ԱՄՆ-ի կարևոր դերը չեն էլ կարողանում օգտագործել հօգուտ մեր երկրի պետական շահերի։

Ստորև ոչ սպառիչ փաստեր են, որոնք ցույց են տալիս Ադրբեջանի ամենևին ոչ խաղաղասիրական ծրագրերը՝

 1)  Ադրբեջանը գերիների վերաբերյալ շինծու «դատավարությունով» անընդհատ պրոպագանդում է, թե հայերը «վայրագ ու ցեղասպան», «խիղճ չունեցող վանդալ» մարդիկ են, որոնց հետ անհնար է խաղաղ ու ապահով ապրել՝ այդպիսով խորացնելով պետական մակարդակով հովանավորվող ռասիզմը և ատելությունը հայերի նկատմամբ։ Այդ շինծու «դատավարությունով» ստեղծում են Հայաստանի նկատմամբ ագրեսիայի հիմքեր՝ ադրբեջանական հասարակությունում վրեժխնդրության մոտիվացիա սերմանելով։

Հետևաբար, այս «դատավարությունը» պետք է դիտարկել Հայաստանի անվտանգության համակարգի սպառնալիք, այլ ոչ թե սոսկ գերիների ազատ արձակման հարց. գերիների ազատ արձակումը և «դատավարության» կանխումն ունի ռազմավարական նշանակություն խաղաղության գործընթացի համար:

2) Ադրբեջանը դպրոցական և բուհական ծրագրերում ակտիվ պրոպագանդում է, թե իբր Հայաստանն ամբողջությամբ «ադրբեջանական հող է», իսկ հայերը՝ եկվորներ, որոնք Հարավային Կովկասում արհեստական բնակություն են հաստատել ու կոտորել ադրբեջանցիներին։

3)  Ադրբեջանական իշխանությունը շարունակում է լայնածավալ զավթողական ծրագրերը Հայաստանի նկատմամբ՝ մեր երկրի ամբողջ տարածքը ներկայացնելով, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան» և փորձելով ջնջել Հայաստանի պատմությունը:

4) Ամեն ինչ անում են, որպեսզի մոռացության մատնվեն ընդամենը 2 տարի առաջ ամբողջական տեղահանման ենթարկված` իրենց պապական տներից ու բնիկ հայրենիքից զրկված արցախցիների իրավունքների, այդ թվում` վերադարձի հարցերը։ Սրանով փորձում են մոռացության տալ վայրագությունները հայ ժողովրդի նկատմամբ, Արցախի (Լեռնային Ղարաբաղի) շրջափակումը, դրան հաջորդած էթնիկ զտումները և այդ արարքների համար պատասխանատվությունը:

5)  Հայաստանի եկեղեցիների ու վանքերի մեծագույն մասը համարում են ադրբեջանական մշակութային ժառանգություն և պահանջում են վերադարձնել Ադրբեջանին։

6)   Ադրբեջանը պահանջում է, որպեսզի Հայաստանին զենք մատակարարող երկրները չեղյալ համարեն այդ պայմանագրերը՝ պնդելով, որ Հայաստան առաքված զենքերը պետք է վերադարձվեն։

Սրան զուգահեռ, Ադրբեջանը շեշտակի ավելացրել է ռազմական բյուջեն:

7)  Հայաստանի պետական սահմանների դելիմիտացիա և դեմարկացիա նախատեսված չէ ու հայտնի էլ չէ՝ երբ է լինելու. մեկ բան հստակ է՝ ադրբեջանական զինված ծառայողները շարունակում են ամրանալ Հայաստանի ինքնիշխան տարածքի մեջ, գյուղերի ու քաղաքների հարևանությամբ ու ճանապարհներին՝ խաթարելով խաղաղ բնակչության կյանքը (ականներ տեղադրելով, կրակոցներով և այլն)։

8) Հրապարակված, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի նախագծով նախատեսված է, որ կողմերը ճանաչում են միմյանց ինքնիշխանությունը և չեն միջամտում ներքին գործերին, բայց մի քանի օր առաջ Ադրբեջանի նախագահն ԱՄՆ-ում ասուլիսի ընթացքում սպառնալիքով կրկին նշեց, թե Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը (սա ուղիղ միջամտություն է երկրի ներքին գործերին)։

9)  Ադրբեջանի իշխանությունը պահանջում է, որպեսզի Հայաստանը հետ վերցնի գանգատները միջազգային ատյաններից` հստակ գիտակցելով, որ դրանք արձանագրում են ադրբեջանական հանցանքները հայ ժողովրդի նկատմամբ և էականորեն վատթարացնում ադրբեջանական դիրքերը։

Սրանք փաստերի ընդամենը մի մասն են, և գումարած սրան` Հայաստանի իշխանությունն ինքն է ասել, որ որևէ «թուղթ» չի կարող երաշխավորել խաղաղություն. տարօրինակ է, որ այս օրերին ամբողջ երկրում բորբոքում են արհեստական էյֆորիա` երկրի փրկիչներ ներկայանալով։ 

Այս գործընթացն ավելի շատ հարցեր է առաջացնում, քան խաղաղության մասին հուշում»,- գրել է նա:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Անընդունելի և դատապարտելի ենք համարում Հայաստանին պարտադրվող հերթական զիջումները. ԱԺ «Հայաստան» խմբակցություն

Հաջորդ գրառումը

Հիմա էլ մտել են թուրքական մեղրամիսի փուլ. Տիգրան Աբրահամյան

Համանման Հոդվածներ

Միջազգային

Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Բելգիային և Նիդերլանդներին. դեսպանները կանչվել են ԱԳՆ

20/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Հերձուածի մը Մասին Դարձեալ Յստակացում. ԶԱՐԹՕՆՔ

20/04/2026
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը

20/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Օնիկ Գասպարյանին շատ վաղուց եմ ճանաչում. իմ հեղինակությամբ և անունով եմ ասում՝ նա մեր բանակի ամենաքաջ սպաներից մեկն է. Հայկ Նահապետյան

20/04/2026
Հաջորդ գրառումը

Հիմա էլ մտել են թուրքական մեղրամիսի փուլ. Տիգրան Աբրահամյան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Օնիկ Գասպարյանին շատ վաղուց եմ ճանաչում. իմ հեղինակությամբ և անունով եմ ասում՝ նա մեր բանակի ամենաքաջ սպաներից մեկն է. Հայկ Նահապետյան

20/04/2026

Ես համաձայն եմ իր գնահատականի հետ, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով ԳՇ նախկին պետ Օնիկ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
Մամուլի տեսություն

ՔՊ-ական Սարիկ Մինասյանը ֆեյսբուքում հայհոյում է օգտատերերին և «ռազբորկայի» կանչում. «Հրապարակ»

20/04/2026

Համացանցում լայնորեն տարածվում է իշխանական թիմի ներկայացուցիչ Սարիկ Մինասյանի մասնակցությամբ սկանդալային հրապարակումը։ Ֆեյսբուքյան մեկնաբանություններում Մինասյանը, չզսպելով իրեն, անցել է էթիկայի...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական