ԱՄՆ պետքարտուղար էնթոնի Բլինկենն այսօր հանդիպում կունենա Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյայի հետ: Դրան կհաջորդի Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպումը:
Այս մասին հայտնում է ԱՄՆ պետքարտուղարությունը:
Նշվում է նաև, որ այնուհետև կկայանա Միրզոյան-Բայրամով երկկողմ հանդիպում՝ խաղաղության բանակցությունների վերաբերյալ: