Արթուր Ղազինյանի ֆեյսբուքյան էջից.
«Մեր խնդիրը նիկոլը չի, մեր խնդիրը Ադրբեջանն ու Թուրքիան չեն։
Մեր խնդիրը սկզբունքների ու արժանապատվության ՏՈՏԱԼ բացալայությունն է, կոմֆորմիզմը, հանուն մի քանի կոպեկի ու թշվառ պաշտոնի թշնամու հետ աշխատելու, նրան ծառայելու, ծնկի գալու և սեփական որդու արյունով թաթախված թաթը համբուրելու պատրաստակամությունը։
Մեր խնդիրը ՄԵՆՔ ենք, մեր էությամբ, բնույթով, շահամոլությամբ ու պաշտոնատենչությամբ, թուլամորթությամբ ու որկրամոլությամբ։
Պահանջում ես հրաժարական, մեղադրում պետական հանցագործության մեջ, բայց հանուն պաշտոնիդ ծնկի գալիս ու պատվի առնում։
Հիմա ասեք, ի՞նչ է սա կոչվում։
Հ.Գ. Այսօրվանից մեկնարկեց Հայկական բանակի կազմաքանդման վերջնական փուլը։
Հ.Հ.Գ. Պատմաբաններին խնդրում եմ արձանագրել, որ Հայաստանը կործանել է ոչ թե թուրքը, այլ ՄԵՆՔ` մեր սեփական ձեռքերով»։