Երկուշաբթի, 10 Օգոստոս, 2026

Այն դպրոցները, որտեղ կլինեն տեղական բռնկումներ, կանցնեն հեռավար ուսուցման կարգի

«Այն դպրոցները, որտեղ դասարանի 10 տոկոսի չափով կորոնավիրուսի դեպքեր կլինեն, կամ ուսուցչական կազմում կլինեն դեպքեր, այդ դպրոցները կանցնեն հեռավար ուսուցման ռեժիմին»,-այս մասին այսօր՝ նոյեմբերի 8-ին, ԱԺ հանձնաժողովներում 2022 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նշեց ՀՀ առողջապահության  նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Ես՝ որպես առողջապահության նախարար, հակված եմ, որ տոտալ լոքդաունները շատ էֆեկտիվ կարճաժամկետ արդյունք են ցույց տալիս, բայց մենք չունենք այդ ժամանակը։ Մեկ շաբաթ արձակուրդը ևս մեկ շաբաթով երկարաձգելը մեզ մի պահ հնարավորություն է տալիս մեղմելու իրավիճակը։ Այն դպրոցները, որտեղ կլինեն տեղական բռնկումներ, կգնան հեռավար ուսուցման կարգի, թիրախային մոտեցում կկիրառենք»,-ասել է նա։