Միացյալ Նահանգներում ձերբակալվել է Մոհամմադ Շարիֆուլլան, որը մեղադրվում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանն աջակցելու և մերձմոսկովյան «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահի վրա հարձակման կազմակերպման մեջ ներգրավված լինելու համար։ Այս մասին հայտնել է ԱՄՆ արդարադատության նախարարությունը։
Նշվում է, որ Շարիֆուլլան ձերբակալվել է Պակիստանում և տեղափոխվել է Վիրջինիա, որտեղ կանգնելու է դատարանի առաջ, նա խոստովանել է, որ հարձակման չորս մասնակիցներից երկուսին սովորեցրել է զենքի տիրապետել:
Նրան սպառնում է ցմահ ազատազրկում։ Մոսկվան դեռևս չի մեկնաբանել նրա ձերբակալությունը։
Հիշեցնենք, որ 2024 թվականի մարտի 22-ին Մոսկվայի մերձակայքում գտնվող «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահի վրա իրականացված ահաբեկչական հարձակման հետևանքով զոհվել էր 145 մարդ։