Վրաստանի համար նախատեսված ու կասեցված ֆինանսական օգնությունն ԱՄՆ-ն կուղարկի հասարակական կազմակերպություններին և լրատվամիջոցներին. ասվում է Պետդեպարտամենտի հայտարարության մեջ։
Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ այսուհետ Վաշինգտոնը նշված նյութական աջակցությունը կտրամադրի Վրաստանում գործող հասարակական կազմակերպություններին և կառավարության ազդեցությունից դուրս տեղեկատվական քաղաքականություն վարող լրատվամիջոցներին։
Նշենք, որ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը Վրաստանում ուժի մեջ է մտել։