Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

ԱՄՆ-ն թույլ է տվել հրթիռային հարվածներ հասցնել ռուսական տարածքի խորքերում

Կրեմլը մեկնաբանել է ամերիկյան ԶԼՄ-ների հաղորդագրությունները, թե Ուկրաինայի զինված ուժերին թույլատրվել է հեռահար հրթիռային հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքին։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Կրեմլը ծանոթացել է հայտնի տեղեկատվությանը։

Նրա խոսքով՝ Կրեմլը մինչ այժմ տեսել է միայն արևմտյան լրատվամիջոցների հրապարակումները, որ ԱՄՆ-ն թույլ է տվել հրթիռային հարվածներ հասցնել ռուսական տարածքի խորքերում։

Ռուսաստանը հայտնում է, որ ATACMS հրթիռներով Ռուսաստանի Դաշնության խորքում գտնվող տարածքները գրոհելու որոշումը նշանակում է լարվածության որակապես նոր փուլ։

«Եթե իրոք նման որոշում է կայացվել և ներկայացվել է Կիևի ռեժիմի ուշադրությանը, ապա, իհարկե, սա լարվածության որակական նոր փուլ է և որակապես նոր իրավիճակ այս հակամարտությանը ԱՄՆ-ի մասնակցության տեսանկյունից»,-ասել է Կրեմլի խոսնակը։