Ուրբաթ, 31 Հուլիս, 2026

ԱՄն-ի և Իսրայելի կողմից Իրանը ջախջախելու մասին լուրերը խիստ չափազանցված են. Թրամփ

Տեղեկություններն այն մասին, որ Միացյալ Նահանգները,  Իսրայելի հետ համաձայնեցված գործելով, ծրագրում է Իրանին ջախջախել, խիստ չափազանցված են. ասվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Truth Social սոցիալական ցանցի հրապարակման մեջ։
«Ես կնախընտրեի վերահսկվող, խաղաղ միջուկային համաձայնագիրը, որը թույլ կտա Իրանին զարգանալ և բարգավաճել խաղաղ պայմաններում: Մենք պետք է անմիջապես սկսենք աշխատել այդ ուղղությամբ և մեծ տոնակատարություն կազմակերպենք Մերձավոր Արևելքում, երբ այն ստորագրվի և վավերացվի»,- գրել է նա:

 Դոնալդ Թրամփը նաև նշել է, որ կցանկանար Իրանը տեսնել  մեծ և բարգավաճ  բայց միջուկային զենք չունեցող երկիր։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում։