Իլոն Մասկը, ակնարկել է, որ «ԱՄՆ-ի վերջը կգա», եթե հաղթեն դեմոկրատները: Միևնույն ժամանակ նա նշել է, որ նախկինում միշտ քվեարկել է դեմոկրատների օգտին։
«Ընդամենը մի քանի տարի առաջ ես 100 տոկոսով քվեարկում էի դեմոկրատների օգտին: Հիմա կարծում եմ, որ մեզ «կարմիր ալիք» է պետք, այլապես Ամերիկայի վերջը կգա»,- գրել է Մասկը X սոցիալական ցանցում։
Ձեռնարկատերն արձագանքել է Ֆարզադ անունով բլոգերի գրառմանը, որը գրել էր, որ նախկինում իրեն դեմոկրատ էր համարում, իսկ հիմա, իր կարծիքով, Դեմոկրատական կուսակցությունը «շատ վատն է»։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները կայանալու են նոյեմբերին: