Երկուշաբթի, Նոյեմբերի 10, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՄՆ դեսպանը հայտնել է Հայաստանի մեդիաոլորտում 17.3 միլիոն ԱՄՆ դոլար ներդրման մասին

05/05/2023
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ մայիսի 4-ին ընդունելություն էր կազմակերպել Հայաստանի մեդիաոլորտի ներկայացուցիչների և շահագրգիռ կողմերի համար․ հայտնում է «Արմենպրեսը»։

ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ իր ելույթում դեսպան Քվինն ընդգծել է ազատ մամուլի կարևորագույն դերակատարումը ժողովրդավարական հասարակությունում քաղաքացիներին իրազեկելու և կառավարության ու իշխանություն ունեցողների հաշվետվողականության ապահովման հարցերում։

«Մամուլը կարևորագույն դեր է խաղում տեղեկությունների ու մտքերի բաց փոխանակմանը նպաստելու, մարդկանց մշտապես իրազեկ պահելու, իշխանություն ունեցողների հաշվետու լինելը ապահովելու հարցերում, որոնք ցանկացած ժողովրդավարական հասարակության համար կենսական նշանակություն ունեն», – ասել է դեսպան Քվինը։

Դեսպանն անդրադարձ է կատարել Հայաստանի մեդիաոլորտին Միացյալ Նահանգների կողմից ցուցաբերվող աջակցությանը, մասնավորապես ԱՄՆ ՄԶԳ-ի և Հանրային դիվանագիտության գրասենյակի ծրագրերի միջոցով։

Այս տարի մարտին ԱՄՆ ՄԶԳ-ը «Մեդիա ծրագիր Հայաստանում» ծրագրի իրականացման համար 15 միլիոն ԱՄՆ դոլարի համաձայնագիր է ստորագրել ամերիկյան «Ինտերնյուս նեթվորք» կազմակերպության հետ, որն աշխատելու է մեդիաոլորտի զարգացման հարցերով զբաղվող տեղական ՀԿ-ների, մասնավորապես՝ «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի» և «Երևանի մամուլի ակումբի», ինչպես նաև «Զինք նեթվորք» միջազգային խմբի հետ։ Ծրագիրը միտված է Հայաստանի տեղեկատվական տիրույթի ամրապնդմանը՝ լրագրողական ստանդարտների և բովանդակության որակի բարելավման, մրցունակության և հասարակության համար հետաքրքրություն ներկայացող ԶԼՄ-ների ֆինանսական կենսունակության խթանման և անկախ տեղեկատվական հոսքերի համար նպաստավոր միջավայրի ապահովման միջոցով։

ԱՄՆ դեսպանության Հանրային դիվանագիտության գրասենյակը հայտարարել է 2,3 միլիոն ԱՄՆ դոլար ներդրման մասին, որն ուղղվելու է լրագրողական փորձի փոխանակման ծրագրերի իրականացմանը և լրագրողական կրթության մագիստրոսական ծրագրի ձևավորմանը Հայաստանում։ Առաջին բաղադրիչը հայ-ամերիկյան մասնագիտական փոխգործակցության նախագիծն է՝ նախատեսված պրոֆեսիոնալ լրագրողների համար։

Երկրորդը՝ հայ-ամերիկյան համալսարանական փոխգործակցության ծրագիր է, որի միջոցով լրագրության գերազանցության կենտրոն կձևավորվի հայաստանյան բուհերից մեկում։ Դեսպանությունից նշում են՝ այս նախաձեռնությունների մասին հավելյալ մանրամասներ կներկայացվեն այս տարի ավելի ուշ։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մեծ տորթը՝ Երեւան

Հաջորդ գրառումը

ՍՊԸ-ի հիմնադրի բարեկամը 3 միլիարդ դրամ է հափշտակել. գործը բացահայտվել է

Համանման Հոդվածներ

Նորություններ

Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը որևէ մեկը չի չեղարկել, նոյեմբերի 9-ի փաստաթուղթն ուժի մեջ է. Վիտալի Բալասանյան

10/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Տիգրանաշենը հանձնելուց հետո մեծագույն հավանականությամբ տիգրանաշենցիներին տեղափոխելու են Պարույր Սևակ գյուղ, որտեղ տներ են կառուցվում

10/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Պատերազմի օրերին ունեի գործողությունների հստակ պլան, բայց Արայիկ Հարությունյանը վախեցավ ինձ հետ հանդիպել․ «Նիկոլ Փաշինյանն իրեն կուտեր». Քոչարյան

10/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ալիևի հետ տրիբունին կանգնածն Իբադ Հուսեյնովը մորթել է Մարտունու բնակիչ Ռոբերտ Բաբաջանյանին և նրա գլխի հետ լուսանկարվել (լուսանկար). Գագիկ Համբարյան

10/11/2025
Հաջորդ գրառումը

ՍՊԸ-ի հիմնադրի բարեկամը 3 միլիարդ դրամ է հափշտակել. գործը բացահայտվել է

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական