Իրանական 7 ընկերություն ընդգրկվել է ԱՄՆ-ի առևտրի նախարարության «սև ցուցակում»։
ԱՄՆ արտաքին գործերի նախարարությունը հունվարի 31-ին հայտարարել է, որ «սև ցուցակում» հայտնված իրանական ընկերությունները ներգրավված են անօդաչու թռչող սարքերի արտադրության մեջ, որոնք Ռուսաստանն օգտագործել է Ուկրաինայի դեմ պատերազմում:
ԱՄՆ գերատեսչությունը նշել է, որ այս քայլը բխում է Իրանի պաշտպանական ծրագրերի վրա իրենց կողմից առավելագույն ճնշում գործադրելու քաղաքականությունից։