Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Ամերիաբանկի բաժնետոմսերի 90%-ը գնել է Lion Finance Group-ը և Bank of Georgia-ն

2024թ-ին Լոնդոնի ֆոնդային բորսայում ցուցակված Lion Finance Group-ը և իր դուստր Bank of Georgia-ն գնելով Ամերիաբանկի բաժնետոմսերի 90%-ը վճարեցին $303.6 միլիոն:

Ընկերության համախմբված աուդիտ չանցած ֆինանսական հաշվետվությունից պարզ է դառնում, որ Lion Finance Group-ի օգուտը (negative goodwill) Ամերիաբանկը զեղչված արժեքով ձեռքբերելիս կազմել է մոտ $254 միլիոն, ինչը համարժեք է 2024թ-ին Հայաստանի բանկային համակարգի գրանցած զուտ շահույթի մոտ 28%-ին։