Երկուշաբթի, Հոկտեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ամեն մի ապուշություն, որ բանակը ուզում էր, ֆինանսավորվում էր․ Մովսես Հակոբյան․ «Հրապարակ»

09/11/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Հրապարակ»-ը գրում է․ «Երեկ Հանրային հեռուստաընկերությանը տված իր հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի ստեղծման հարցին։ Փաշինյանի խոսքով՝ այդ հանձնաժողովում պետք է քննվի և ապացուցվի, որ ինքը պաշտոնավարումից ի վեր բանակին «չէ» չի ասել, ինչ ուզել են, գնել է, և «Су-30СМ» կործանիչներն էլ բանակի խնդրանքով է գնել․

«Պետք է քննվի իմ ասած բանակաշինության հարցը։ Ես ուզում եմ, որ հանձնաժողովը, ի վերջո, պատասխանի նաև մեկ հարցի. ես, օրինակ, ասում եմ, որ 2018 թվականից հետո՝ իմ՝ վարչապետ ընտրվելուց հետո, չի եղել գեթ մեկ դեպք, որ բանակն ասի՝ մեզ այս ինչ բանը պետք է, և մենք ասենք` գիտեք ի՞նչ, փող չկա, որպեսզի դա ապահովենք։ Չի եղել գեթ մի դեպք։

Եվ գիտեք, այդքան շահարկվող Су-30СМ-երը դրա ամենավառ ապացույցն են։ Բանակն ասել է՝ պետք է։ Ընդ որում, շատ կարևոր է. ես մի քանի գրություններ եմ ստացել այն մասին, որ պետք չէ դա ձեռք բերել և այլն: Ես այդ գրությունները մակագրել եմ, ասել եմ՝ գիտեք ինչ, կա պրոֆեսիոնալ մարմին, քննարկեք և պատասխան տվեք` ի վերջո, պե՞տք է, թե՞ պետք չէ: Քննարկել են և գրավոր պատասխանել են, որ պետք է։ Ասել եմ՝ պետք է, ուրեմն կգնենք: Ես ուզում եմ` քննիչ հանձնաժողովն այդ հարցին պատասխանի։ Ես ուզում եմ և ակնկալում եմ, կարծում եմ՝ հանրությունն էլ, քննիչ հանձնաժողովն ուսումնասիրի բանակցային գործընթացը, ողջ բանակցային գործընթացը՝ սկսած 1994 թվականի հրադադարի, հաղթանակի արձանագրումից հետո»,- ասել է Փաշինյանը։

Թեմայի առնչությամբ զրուցեցինք Զինված ուժերի գլխավոր շատաբի նախկին պետ, իսկ Су-30СМ-երի ձեռքբերման ժամանակ գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանի հետ՝ հարցնելով, թե Փաշինյանը ճի՞շտ է ասում, երբ պնդում է, որ Су-30СМ-երը ձեռք է բերել, քանի որ բանակն է ասել, որ դրանք անհրաժեշտ են․

«Ճիշտ է ասում ինքը, այո։ Ինքը նաև ասաց, որ իրեն ուրիշներն ասել են, որ պետք չէ, այդ ասողներից, գրավոր գրողներից մեկն էլ ես եմ եղել, որ ասել եմ՝ դա մեզ պետք չէ, բայց բանակը պնդել է, որ դա իրենց պետք է, և գնել են»,- ասաց Հակոբյանը։

– Իսկ բանակն ասել է, որ հրթիռներն էլ հե՞տը գնի, թե՞ առանց հրթիռների գնի։

– Այդ մանրուքները չգիտեմ։

– Իսկ ճի՞շտ է ասում, որ իր՝ պաշտոնը ստանձնելուց ի վեր այնպիսի բան չի եղել, որ բանակն ասի պետք է, և ինքը չգնի։

– Ինչքան ես տեղեկացված եմ, այո։ Ես միշտ նախաձել եմ, որ էսօրվա զինվորական ղեկավարությունը շատ լավ ապահովված վիճակում է։ Ես այն ժամանակ բանակում ծառայում էի, և բարի նախանձով նախանձում էի, որ ամեն մի ապուշություն, որ բանակը ուզում էր, դա ֆինանսավորվում էր։

– Իսկ Դուք ինչո՞ւ էիք գրավոր դեմ արտահայտվում  Су-30СМ-երի գնմանը։

– Որովհետև իմ գիտելինքերը ինձ թույլ չէին տալիս, որ դրան կողմ արտահայտվեմ։

– Փաշինյանին Արտակ Դավթյա՞նն է ասել, որ Су-30СМ-երը պետք է գնվեն, այդ մասնագետը Արտակ Դավթյա՞նն է եղել։

– Արտակ Դավթյանը և Ստեփան Գալստյանը։ Դրա պատասխանատուն իրենք են, իսկ Նիկոլը պատասխանատու է, որ առանց խորը ուսումնասիրման ֆինանսավորել է։

– Այսինքն՝ Արտակ Դավթյանն ու Ստեփան Գալստյանն ինչ ասել են, Փաշինյանը առանց հասկանալու դրանք գնե՞լ է։

– Իմ կարծիքով՝ դա այդպես է»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Չինաստանի ՊՆ-ը ռազմական ուժեր է ուղարկել Թայվանի նեղուցի պարեկության համար

Հաջորդ գրառումը

Ադրբեջանական զինված ծառայողներն ամեն օր ոտնահարում են սահմանին ապրող հայ բնակիչների իրավունքները, հետևաբար անվտանգության գոտին հրատապ է.ՄԻՊ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Բոլորս ականատես եղանք Գյումրիում նկարահանված, հավանաբար, Միքայել Սրբազան, Բագրատ Սրբազան, Մանվել Գրիգորյան -2 օպերացիային

20/10/2025
Միջազգային

Թրամփը միգուցե հաջորդ տարի այցելի Չինաստան

20/10/2025
Իրավունք

Վարդան Ղուկասյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

20/10/2025
Հրապարակախոսություն

Համոզմունք ունեմ, որ ի հայտ կգան կեղծ կարմիր բերետավորներ, ովքեր գործ կտան, որ գյումրեցիներն իրենց «սատկացրել» են, մորթել, մի-քիչ էլ բռնաբարել

20/10/2025
Հաջորդ գրառումը

Ադրբեջանական զինված ծառայողներն ամեն օր ոտնահարում են սահմանին ապրող հայ բնակիչների իրավունքները, հետևաբար անվտանգության գոտին հրատապ է.ՄԻՊ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Բոլորս ականատես եղանք Գյումրիում նկարահանված, հավանաբար, Միքայել Սրբազան, Բագրատ Սրբազան, Մանվել Գրիգորյան -2 օպերացիային

20/10/2025

Ախր, ասողին լսող էր պետք։ Քարոզարշավի վերջին օրերից սկսած մանրամասն՝ դրվագ առ դրվագ ասում էի ու զգուշացնում, թե ՔՊ-ն գյումրեցիների...

ԿարդալDetails

Թրամփը միգուցե հաջորդ տարի այցելի Չինաստան

20/10/2025

Վարդան Ղուկասյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

20/10/2025

Համոզմունք ունեմ, որ ի հայտ կգան կեղծ կարմիր բերետավորներ, ովքեր գործ կտան, որ գյումրեցիներն իրենց «սատկացրել» են, մորթել, մի-քիչ էլ բռնաբարել

20/10/2025

Փաշինյանը պատերազմ է հայտարարել հայ ժողովրդին․ Վստահ եղեք՝  այդ պատերազմում նա պարտվելու է․ «Հայաստան» խմբակցություն

20/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական