Չորեքշաբթի, 5 Օգոստոս, 2026

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ծաղիկներ է դրել Մինսկում Հաղթանակի հուշարձանին

Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորած պատվիրակության կողմից Հաղթանակի հուշարձանին ծաղկեպսակներ դնելու հանդիսավոր արարողություն է  տեղի  ունեցել մայիսի 17-ին. հաղորդում է «Минск-Новости» գործակալությունը։

Հայ առաքելական եկեղեցու առաջնորդը Բելառուս կատարած այցի ընթացքում հարգել է Հայրենական մեծ պատերազմի ժամանակ զոհվածների հիշատակը։

«Հաղթանակի 80-ամյակի տարեդարձին մենք հարգանքի տուրք ենք մատուցում բելառուսներին և այլ ազգերի ներկայացուցիչներին, ովքեր պայքարել են ֆաշիզմի դեմ։ Պատերազմի տարիներին ձեր երկիրն անցավ դժվարին փորձությունների միջով և ահռելի կորուստներ կրեց։

Բելառուսի ճակատներում կռվել է մոտ 50 հազար հայ, որոնցից 15 հազարը զոհվել է հերոսի մահով։ Սրբազան հուշահամալիրի առաջ մենք աղոթում ենք, որ մարդկության կյանքում պատերազմները դադարեցվեն, ֆաշիզմի չարիքը վերանա, և ամենուր հաստատվի խաղաղություն, արդարություն և սեր։ Թող Բելառուսը և նրա ժողովուրդը ապրեն Աստծո օրհնության ներքո»,- նշել է կաթողիկոսը։

Նա նաեւ շնորհակալություն է հայտնել բելառուսներին հայերի նկատմամբ բարյացակամ վերաբերմունքի համար։

Հիշեցնենք, որ Հայ առաքելական եկեղեցու առաջնորդն առաջին անգամ է Բելառուսում։ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու օծման արարողությունը կատարելու համար նա այցելել է Մինսկ։ Սա Հայ Առաքելական Եկեղեցու առաջին և միակ տաճարն է Բելառուսում։ Հոգևոր և կրոնական համալիրը ներառում է եկեղեցի, ինչպես նաև մշակութային և կրթական կենտրոն՝ թանգարանով և կիրակնօրյա դպրոցով. գրում է «Մինսկ-Նովոստին»։

Տեսանըութը այստեղ՝ «Минск-Новости»- ի թելեգրամյան ալիք։