Հինգշաբթի, Հոկտեմբերի 23, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ամբողջ պատասխանատվությունն ընկնում է ադրբեջանական էթնոֆոբ քաղաքականության վրա. հայտարարություն

27/02/2024
- Նորություններ, Տարածաշրջանային
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը խստորեն դատապարտում է ադրբեջանական քաղաքական երեսպաշտությունը՝ ի դեմս Ադրբեջանի արտգործնախարարության տարածած հայտարարությունների, որոնք ոչ այլ ինչ են, եթե ոչ սեփական հանցանքները թաքցնելու համար հորինված մեղադրանքներ։

Ներկայացնում ենք միության տարածած հաղորդագրությունը։

«Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը։ Ադրբեջանական ողջ պետական-հասարակական համակարգը, որը մոռացության էր մատնել միջազգային իրավունքն ու իրավարար կառույցների հռչակագրերն ու կոնվենցիաները այժմ հանկարծ վերհիշել է դրանց գոյության մասին և ինչ-որ ծանծաղ արձանագրումներ է կատարում ցեղասպանությունների կանխարգելման և մարդու իրավունքների պաշտպանության, ռասայական խտրականության բացառման և այլնի վերաբերյալ։ 

Արտաքին գործերի նախարարության մակարդակով հնչող նման ձևակերպումները բնականորեն հարցեր են առաջացնում․ արդյո՞ք Ադրբեջանը պատրաստ է իր հռչակած միջազգային իրավունքի նորմերի կիրառականությունը ճանաչել ցանկացած պարագայում, ինչպես օրինակ 1988 թ․ Սումգայիթի, 1990 թ․ Բաքվի, 1992 թ․ Մարաղայի և հայաբնակ այլ վայրերի կոտորածների կապակցությամբ, թե՞ այս անգամ ևս գործ ունենք ընտրանքայնության և ստահոդ իրողությունների վրա կառուցված թեզերի տարածման հետ։ Արդյո՞ք Ադրբեջանը համանմանություններ չի գտնում Ցեղասպանության կոնվենցիայի դրույթների և Լեռնային Ղարաբաղի 10-ամսյա շրջափակման առաջացած հումանիտար աղետի հետևանքների միջև, 2023 թ․ սեպտեմբերի 19-20 -ի պատերազմի ժամանակ քաղաքացիական ենթակառուցվածնքերի թիրախավորումը մի՞թե պատերազմական հանցանք չէ։ Էթնիկ զտման և բռնի տեղահանության ընթացքում արձանագրվել է 64 քաղաքացիական անձանց մահ, որի ամբողջ պատասխանատվությունն ընկնում է ադրբեջանական էթնոֆոբ քաղաքականության վրա։  

Սակայն է՛լ ավելի զազրելի են ռասայական խտրականության և էթնիկ ատելության մասին ադրբեջանական աղաղակումները։ Արդեն տասնամյակներ է, ինչ ադրբեջանական հասարակությունը սնվում է հայության նկատմամբ էթնիկ ատելության թույնով, ինչը հանգեցրել է Ռամիլ Սաֆարովի կողմից քնած հայ սպայի դաժանագույն սպանությանը, կամ Կամիլ Զեյնալլըի  ու իր նմանների կողմից 44-օրյա պատերազմի ժամանակ և անգամ դրանից հետո քաղաքացիական անձանց սպանությանն ու խոշտանգմանը։ 

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը խստորեն դատապարտում է ադրբեջանական քաղաքական երեսպաշտությունը՝ ի դեմս Ադրբեջանի արտգործնախարարության տարածած հայտարարությունների, որոնք ոչ այլ ինչ են, եթե ոչ սեփական հանցանքները թաքցնելու համար հորինված մեղադրանքներ։ Մենք կոչ ենք անում նախ առերեսվել Սումգայիթի, Բաքվի, Մարաղայի ջարդերի, պատմական Գարդմանի, Շիրվանի, Նախիջևանի այլ հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտմանն ու ցեղասպանությանը և դիմել հստակ քայլերի՝ հայության ոտնահարված անօտարելի իրավունքների անվտանգ ու միջազգայնորեն երաշխավորված վերականգնման համար»,-նշում են միությունից։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ես դեմ չեմ Ադրբեջանի և Թուրքիայի հետ խաղաղ ապրելուն. Ալեն Սիմոնյան

Հաջորդ գրառումը

Տեղահանվող արցախցիների նկատմամբ խոշտանգումներից բացի, ի՞նչ պետք է անի Ադրբեջանը, որպեսզի Արևմտյան երկրները որոշեն պատժամիջոցներ կիրառել

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ներկայացվել է հաղորդում հանցագործության մասին՝ կապված Նիկոլ Փաշինյանի և Ստեփան Ասատրյանի կողմից կրոնական ծեսի կատարմանը խոչընդոտելու նախապատրաստության հետ. Արա Զոհրաբյան

23/10/2025
Նորություններ

Ջեյ Դի Վենսն այցելել է Երուսաղեմի Սուրբ Հարության տաճար

23/10/2025
Նորություններ

Սա պետք է իմանան կիրակի օրը Հովհաննավանք եկող բոլոր հավատացյալները. Սամվել դպիր Գրիգորյան

23/10/2025
Նորություններ

Փորձ է արվում ամրացնել մեկ մարդու էժանագին շոուի վերածված արատավոր մենիշխանությունը. ՀՀԿ ԳՄ

23/10/2025
Հաջորդ գրառումը
The delegation of the legal committee of the German Bundestag, led by the committee's chairperson, Elisabeth Winkelmeier-Becker presented the results of the visit during a press conference at the German Embassy in Yerevan, Armenia

Տեղահանվող արցախցիների նկատմամբ խոշտանգումներից բացի, ի՞նչ պետք է անի Ադրբեջանը, որպեսզի Արևմտյան երկրները որոշեն պատժամիջոցներ կիրառել

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Ներկայացվել է հաղորդում հանցագործության մասին՝ կապված Նիկոլ Փաշինյանի և Ստեփան Ասատրյանի կողմից կրոնական ծեսի կատարմանը խոչընդոտելու նախապատրաստության հետ. Արա Զոհրաբյան

23/10/2025

ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ ԵՆ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐ Իշխանությունը շարունակում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ հարձակումները: Եկեղեցու և հոգևորականների շահերի պաշտպանության նկատառումներով ներկայացվել են...

ԿարդալDetails

Ջեյ Դի Վենսն այցելել է Երուսաղեմի Սուրբ Հարության տաճար

23/10/2025

Սա պետք է իմանան կիրակի օրը Հովհաննավանք եկող բոլոր հավատացյալները. Սամվել դպիր Գրիգորյան

23/10/2025

Փորձ է արվում ամրացնել մեկ մարդու էժանագին շոուի վերածված արատավոր մենիշխանությունը. ՀՀԿ ԳՄ

23/10/2025

Այն փաստը, որ պետությունը կոչվում է Հայաստան, չի փոխում այն փաստը, որ այն մեզ է պատկանում. ադրբեջանցի պատգամավոր

23/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական