Երկուշաբթի, 10 Օգոստոս, 2026

Ամատունի Վիրաբյանը կվերականգնվի նախկին աշխատանքում

«Հայց» փաստաբանական գրասենյակը հաղորդում է, –

Ուրախությամբ հայտնում ենք, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը մերժեց  Ռուստամ Բադասյանի վերաքննիչ բողոքը և ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը թողեց անփոփոխ։

Ամատունի Վիրաբյանը կվերականգնվի նախկին աշխատանքում, հարկադիր պարապուրդի գումարը կբռնագանձվի։

Հիշեցնենք, որ Ամատունի Վիրաբյանը գլխավորում էր ՀՀ պետական արխիվը։