Եղանակային գլոբալ տաքացումը կարող է վատ անդրադառնալ նաեւ Ամազոնի արեւադարձային անտառների վրա՝ այն վերածելով արեւադարձային տափաստանի: Նման եզահանգման է եկել բրազիլացի գիտնական Կարլուշ Նոբրեն:
«Եթե նախկինում չոր սեզոնն Ամազոնում տեւում էր 3-4 ամիս, այժմ այն տեւում է մինչեւ 5 ամիս, ինչը լուրջ մարտահրավեր է: Անտառը սավաննայի կարող է վերածվել նաեւ այստեղ թափվող կենցաղային եւ քիմիական թափոնների հետեւանքով»,- գիտնականի խոսքը մեջբերում են ռուսական ԶԼՄ-ները:
Նշենք, որ մոլորակի բնական ռեսուրսներով զբաղվող «Global Forest Watch» ինստիտուտի՝ 2022-ին հրապարակած հաշվետվության համաձայն՝ վերջին տարիներին Երկրի արեւադարձային անտառների տարածքը կրճատվել է 10-ը տոկոսով:
Ս.Վ.