«Աղոթք քարի մեջ. հայկական խաչքարը մշակութային ժառանգության մաս» վերնագրյալ լուսանկարչական ցուցահանդեսը կբացվի այսօր՝ մարտի 21-ին, ժամը 15-ին Զալցբուրգի համալսարանի կաթոլիկ աստվածաբանական ֆակուլտետի ճեմասրահում, իսկ դահլիճում «Հայկական խաչքար՝ մշակութային առանձնահատուկ ժառանգություն» վերնագրով դասախոսություն կներկայացնի Զալցբուրգի համալսարանի պրոֆեսոր, Քրիստոնյա Արեւելքի հետազոտական կենտրոնի տնօրեն, հայագիտության բաժնի ղեկավար Յասմին Դում Թրագութը: Այնուհետ ներկաները կունկնդրեն Երեւանի պատմության թանգարանի փոխտնօրեն Նժդեհ Երանյանի «Դադիվանքի (Արցախ) խաչքարերի առանձնահատկությունը» թեմայով անգլերեն ելույթը:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, ԳԵՐՄԱՆԻԱ