Հսկայական ծավալի աշխատանքներ են իրականացվել աղետի գոտում եւ շարունակվում է իրականացվել. հունիսի 2-ին, տեղի ունեցած ասուլիսին ասաց Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը:
«Ճանապարհաշինական աշխատանքներ են իրականացվում Ն6 միջպետական ճանապարհին, Ալավերդի- Ախթալա հատվածի մաքրման աշխատանքները արդեն իսկ ավարտված են, ճանապարհների ժամանակավոր վերականգնողական աշախատանքներ են իրականցվում Մ6 ճանապարհի Թուֆենկյան համալիրի մոտ եւ Ալավերդի համայնքի` դեպի գերեզմաններ տանող ճանապարհներին»,-ասաց նա:
Մարզպետը հայտնեց, որ հաղորդակցությունից կտրված 7 համայնքների հետ այս պահին կապվում են այլընտրանքային ճանապահով, որը խճապատվել է:
«Սակայն այդ ճանապարհներից կարող ենք օգտվել դեռեւս միայն ամենագնացներով կամ բեռնատարներով, բարեկարգման աշխատանքներից հետո նաեւ կարող են բնակիչները օգտվել»,-նշեց նա:
Ղազարյանը տեղեկացրեց, որ գույքագրման աշխատանքներն են շարունակվում, դեռեւս ավարտված չեն, քանի որ վնասների ծավալները մեծ են:
«Բավականին աշխատանքներ են իրականացվել նաեւ Թումանյանի փողոցի 5-6շենքերի բակերի եւ փողոցի մաքրման ուղղությամբ, սակայն դեռ աշխատանքները ավարտված չէ: Սանահին թաղամասից հսկայական տիղմ եւ աղբ է հանվել, աշխատանքները շարունակվում են: Երեկ եւ առաջին օրերին մաքրման աշխատանքներ են իրականացվել նաեւ Քարկոփ բնակավայրում: ՀԿԵ գործընկերների միջոցով հաջողվել է տեխնիկա տեղափոխել Քարկոփ, որտե մաքրման աշխատանքներ են իրականացվում, այսօր 100 փրկարար է տեղափոխվել համայնք, որոնք օգնում են բնակչությանը աշխատանքներում»,-ասաց նա: