Շաբաթ, 8 Օգոստոս, 2026

Ակցիա՝ ի պաշտպանություն Առուշ Առուշանյանի

«Առուշ Առուշանյան» դաշինքը հայտարարություն  է տարածել․

Հարգելի՛ հայրենակից, փետրվարի 8-ին, Երևանում՝ Վերաքննիչ դատարանում` Գարեգին Նժդեհի 23 հասցեում, քննվելու է Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի խափանման միջոցի հարցը։


Նույն օրը, ժամը 10։00, Վերաքննիչ դատարանի բակում տեղի կունենա ակցիա՝ ի պաշտպանություն Գորիսի համայնքապետ, ապօրինի կալանավորված Առուշ Առուշանյանի։


Մասնակցի՛ր աջակցության ակցիային, մերժի՛ր հայրենիքի պաշտպանների նկատմամբ շինծու քրեական գործերը, քո ներկայությամբ փաստի՛ր, որ արժևորում ես հայրենիքի պաշտպաններին։