Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ախուրյանի մեր ափից Անին տեսնելու հնարավորությունից զրկել ենք ինքներս մեզ ու խոսում ենք Շիրակի մարզի ու մարզում տուրիզմի զարգացման մասին. Վահան Թումասյան

26/01/2022
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Գյումրին առաջիկայում զբոսաշրջային նոր մշակույթ կառաջարկի: Համայնքապետարանը դուրս կգա մինչ այս որդեգրած պասիվ վիճակից»,- ասում է Գյումրու համայնքապետի տեղակալ Դավիթ Առուշանյանը:

«Շիրակ կենտրոն» հ/կ նախագահ Վահան Թումասյանի կարծիքով՝ վերջին 100 տարվա ընթացքում որպես տուրիստական, պատմական և մշակութային քաղաք՝  որևէ բան չեն ավելացրել:

«Միայն ավելացել են մշակույթի գործիչները, մարզիկները, ովքեր որոշակի ավանդ ունեն, մնացած դեպքերում ոչ մի բան չի ավելացել: Եթե Սովետական Միության տարիներին ինչ-որ բան կառուցվել է՝ քանդվեց, գնաց: Հիմա, օրինակ, թանգարանների տոմսերը թանկացնում են, հետո ասում են՝ Գյումրիում տուրիզմ զարգացրեք: Դա եղավ տուրիզմ զարգացնե՞լ, թե՞ հակառակը: Կամ տեղական իշխանությունը սպասարկման ոլորտի վրա ի՞նչ ազդեցություն պետք է ունենա: Նորմալ կրթական համակարգ չունենք, որտեղ սպասարկման ոլորտի մասնագետներ կպատրաստեն: Գյումրին հիասքանչ քաղաք է:

Ախուրյանի մեր ափից Անին տեսնելու հնարավորությունից զրկել ենք ինքներս մեզ ու խոսում ենք Շիրակի մարզի ու մարզում տուրիզմի զարգացման մասին։ Մինչև այդ փշալարերը չի տեղափոխվել և Խարկով գյուղը չի վերականգնվել Շիրակի մարզում՝ տուրիզմ չի զարգանա: Մնացածը դատարկ խոսքեր են, կամ ընդամենը կունենանք տուրիզմի տնազը»,- ասաց Վահան Թումասյանը:

Նրա խոսքով՝ տուրիզմը զարգացնելու համար ամբողջ մարզին պետք է ուշադրություն դարձնել:

«Տուրիզմի հայկական ֆեդերացիայի» նախագահ Մեխակ Ապրեսյանն էլ ընդգծեց՝ ոչ միայն Գյումրիում, այլև ամբողջ Հայաստանում խնդիր են ճանապարհային նշանները, տեղեկատվական ցուցանակները:

«Ամբողջ ճանապարհները տեղեկատվական ցուցանակներով կահավորելու  խնդիր ունենք:  Ինչ վերաբերում է Գյումրիին, ապա բավականին առաջընթաց կա վերջին տարիների ընթացքում: Երբ ավարտվի Հյուսիս-Հարավի կառուցումը՝ զգալիորեն կկրճատվի Գյումրի հասնելու ժամանակը: Երբ լուծվում է այս կամ այն զբոսաշրջային վայրի հասանելիությունը, այն խթանելու է զբոսաշրջության զարգացմանն ու ակտիվությանը: Գյումրին արհեստների ու արվեստների քաղաք է, պետք է ամենը գեղեցիկ ձևով կարողանանք փաթեթավորել, դարձնել զբոսաշրջային արդյունք և ներկայացնել: Գյումրիում պետք է վերականգնեն փառատոները, կազմակերպեն մշակութային միջոցառումներ, որ կյանքն այնտեղ հետաքրքրանա: Պետք է լուծեն նաև զբոսաշրջային ավտոմեքենաների համար հատուկ, անվճար կայանատեղերի խնդիրը, որ հետո խնդիրներ չառաջանան»,- նշեց Մեխակ Ապրեսյանը:

168.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Սերգեյ Հարությունյանն ազատվել է Երևանի փոխքաղաքապետի պաշտոնից

Հաջորդ գրառումը

Հայ կրթելու առաքելության և Լանզարոտի ու Ստամբուլյան ապազգային կոնվենցիաների մասին.Վահե Գրիգորյան (տեսանյութ)

Համանման Հոդվածներ

Նորություններ

Սամվել Կարապետյանը տեղափոխվել է հիվանդանոց. պաշտպան

03/02/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես պաշտպանեի Փաշինյանին, դուք երբեք չէիք ասի, որ ես իրավունք չունեմ հայտնել իմ կարծիքը, որովհետև ապրում եմ Սփյուռքում. Հարութ Սասունայն

03/02/2026
Միջազգային

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռյուտեն կիսադատարկ Ռադայում խոսել է խաղաղության համար «դժվար որոշումների» մասին

03/02/2026
Ըստ «Թագեսփոստի»: Աղոթք Շուշիի սուրբ Ղազանչեցոց եկեղեցում, 2020 թվական:
ԿԱՐԵՎՈՐԸ

Վենսի այցը Հայաստան ուշադրություն է հրավիրում Բաքվող պահվող հայ գերիների վրա. Zeale

03/02/2026
Հաջորդ գրառումը

Հայ կրթելու առաքելության և Լանզարոտի ու Ստամբուլյան ապազգային կոնվենցիաների մասին.Վահե Գրիգորյան (տեսանյութ)

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական