Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել է օկուպացված Արցախ:
Գրավյալ Ջրականում Խորովլու գյուղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ նա հայտարարել է, որ «պետք է հավատալ արդարությանն ու ապահովել այն»:
«Մեր ժողովուրդը հավատում էր արդարադատությանը և հասավ դրան։ Մենք «այս հողերի տերերն ենք»։ Մենք թշնամուն վտարել ենք «մեր հողերից» և այսօր կառուցում ենք գեղեցիկ կյանք»։
Ալիևը բնակարանների բանալիներ է հանձնել վերոնշյալ գյուղ տեղափոխված բնակիչներին, որոնք, նրա խոսքով, «վերադարձել են իրենց հայրենի հողեր»:





