Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Ալիևի ցնծագին գրառումը. Ադրբեջանը միացավ «Իսլամական ութնյակ»-ին

Ադրբեջանի թեկնածությունը պաշտպանելը խորհրդանշում է մեր ժողովուրդների անկեղծ բարեկամությունն ու համագործակցությունը.  ասվում է Ադրբեջանի նախագահ Ալիևի՝ «X»-ի հրապարակման մեջ։

«Թուրքիայի նախաձեռնությամբ ստեղծված D-8-ը գործում է շուրջ 30 տարի, և սա առաջին անգամն է, որ որոշում է կայացվել այն ընդլայնել։ Սա մեզ համար հպարտություն է»,- ասվում է հրապարակման մեջ։

Ադրբեջանը պաշտոնապես միացել է «Իսլամական ութնյակ»-ին (D-8), որի կազմում են Եգիպտոսը, Բանգլադեշը, Ինդոնեզիան, Իրանը, Մալայզիան, Պակիստանը, Թուրքիան և Նիգերիան:

 TACC-ի փոխանցմամբ՝ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին կազմակերպության գագաթնաժողովում, որն անցկացվում է Եգիպտոսի նոր վարչական մայրաքաղաքում, հայտարարել է. «Շնորհավորում եմ Ադրբեջանին D-8-ին միանալու կապակցությամբ։ Այս քայլը նոր էջ կբացի մեր երկրների հարաբերություններում և կազմակերպության ներսում կհարստացնի քննարկումները»,-հայտարարել է աս-Սիսին։

Գագաթաժողովին Ադրբեջանը ներկայացնում է վարչապետ Ալի Ասադովը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում։