Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ալիևի՝ «պատմական հայրենիք» վերադառնալու պատրանքը՝ ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների «կարգավորման» ֆոնին

02/12/2024
- Նորություններ, Տեղական

Ադրբեջանում, հատկապես՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, բավական շատ է շրջանառվում, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան» նարատիվը: Նման խոսույթն ունի հստակ բովանդակություն, որն ադրբեջանական շրջանակները չեն էլ փորձում թաքցնել։ «Արևմտյան Ադրբեջան» տերմինը վերաբերում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքին, որի վարչատարածքային միավորները Բաքվի կողմից ստանում են կեղծ ու մտացածին անվանումներ՝ ակնհայտորեն որևէ աղերս չունենալով պատմական իրականության հետ։ Ադրբեջանական զանգվածային լրատվամիջոցների կողմից շրջանառվող ցանկացած տեղեկատվություն կամ վերլուծություն մատուցվում է որպես «ճշմարտություն», որի հեղինակը երկրի բռնապետական ռեժիմն է:

Հատկապես վերջին մի քանի տարիներին համառորեն տարածվող ադրբեջանական կեղծ թեզերն իրենց հեռահար նպատակներն են հետապնդում: Խոսքն, առաջին հերթին, «Արևմտյան Ադրբեջան»՝ Հայաստանից հեռացած ադրբեջանցիների վերադարձի մասին է: Ըստ նախագահ Ալիևի՝ Հայաստանի ներկայիս տարածքը հանդիսանում է ադրբեջանական, և պետք է ապահովվի ադրբեջանցիների՝ այսպես կոչված «պատմական հայրենիք» վերադառնալու իրավունքը։

Փորձ է արվում այդ կեղծ թեզերը տարածել նաև միջազգային հանրության շրջանակներում՝ «Արևմտյան Ադրբեջան»-ի մասին «ցուցահանդեսներ» և «միջոցառումներ» կազմակերպելով ոչ միայն հենց Ադրբեջանում, այլև՝ տարբեր երկրներում:

Ադրբեջանն իր այս մտացածին գաղափարների իրագործման համար ծախսում է ֆինանսական հսկայական միջոցներ։ Բացի այդ՝ վերջերս Ադրբեջանի խորհրդարանում ստեղծվել է «Արևմտյան Ադրբեջան» վերադարձի նախաձեռնող խումբ։

Դեռևս 2024 թվականի մայիսի 1-ին Բաքվում բացվել էր «Արևմտյան Ադրբեջան» անունը կրող հեռուստաընկերություն, որի հիմնական նպատակն է իրականացնել ավելի լայն քարոզչություն։ «Արևմտյան Ադրբեջանի համայնք»-ի նախագահ Ազիզ Ալեքբերլին հեռուստաընկերության բացման արարողության ժամանակ հայտարարել էր, որ «Արևմտյան Ադրբեջանի հեռուստատեսությունը սերտորեն աջակցում է վերջին 200 տարվա ընթացքում իրենց պատմական հողերից վտարված ադրբեջանցիների խաղաղ, անվտանգ և արժանապատիվ վերադարձի համար իրականացվող գործողություններին, ինչպես նաև ադրբեջանական ժողովրդի ժառանգության մասին ճշմարտությունը հաղորդելուն»։

2023 թվականի հոկտեմբերին Բաքվի պետական համալսարանում բացվել էր «Արևմտյան Ադրբեջան»-ի ուսումնասիրության կենտրոնը, որի ստեղծման համար հիմք են հանդիսացել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ «Արևմտյան Ադրբեջան» վերադառնալու շուրջ արտահայտած մտքերն ու գաղափարները։ «Կենտրոնի գործունեությունը ներառում է միջազգային գիտաժողովների, գիտական սեմինարների, բանավեճերի անցկացում, գրքերի հրատարակում և «Արևմտյան Ադրբեջան»-ի համայնքի հետ ինտենսիվ կապերի ապահովում»,- նշված է բուհի հայտարարության մեջ։

Դեռևս 2022 թվականի դեկտեմբերի 24-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն «Արևմտյան Ադրբեջանի համայնք»-ի շենք կատարած այցելության ժամանակ հայտարարել էր․ «Ղարաբաղից բռնագաղթվածներն արդեն վերադառնում են իրենց հողերը։ Վստահ եմ, որ կգա այն օրը, երբ Արևմտյան Ադրբեջանի մեր հայրենակիցները, նրանց հարազատները, երեխաներն ու թոռները կվերադառնան մեր պատմական հող՝ Արևմտյան Ադրբեջան․․»։

Ադրբեջանցիների՝ Հայաստան վերադառնալու հայեցակարգը ադրբեջանական բարձրաստիճան պաշտոնյաների կողմից քննարկման առարկա է դառնում նաև միջազգային հանրության շրջանում։ Պաշտոնական Բաքվի կողմից այս քայլերն իրականացվում են, որպեսզի Հայաստանի իշխանությունների և միջազգային հանրության կողմից փակվի Արցախից բռնի տեղահանված հայերի՝ իրենց հայրենիք վերադարձի թեման:

Սակայն, միջազգային հանրությունը գիտակցում է, որ անտրամաբանական է այդ երկու խնդիրները միմյանց հետ կապելը։ Այսպես՝ ամիսներ առաջ Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ արդեն նախկին հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, խոսելով ինչպես բռնի տեղահանված հայերի՝ Արցախ վերադարձի, այնպես էլ 1990-ական թվականներին Ադրբեջանի տարբեր քաղաքներից հազարավոր հայերի բռնագաղթի ենթարկվելու մասին, նշել էր. «Երբեմն այս համատեքստում բարձրացվում են այլ հարցեր, ինչպես, օրինակ, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» հարցը։ Ինձ համար սրանք բոլորովին այլ հարցեր են, որոնք չպետք է խառնել։ Առաջինը՝ Ղարաբաղի հայերի՝ իրենց պապենական տներ վերադարձին նպաստելն է, որը հանդիսանում է Ադրբեջանի պարտավորությունը։ Երկրորդը հայերի հարցն է, որոնք նախկինում բնակվել են Ադրբեջանի այլ հատվածներում, այդ թվում՝ Բաքվում, կամ ադրբեջանցիների, որոնք ապրել են Հայաստանում։ Բնականաբար, նրանք նույնպես պետք է կարողանան այցելել այն վայրեր, որտեղ ապրել են իրենք կամ իրենց ընտանիքները, նույնիսկ, ցանկության դեպքում, վերադառնան այնտեղ, և դա նույնպես պետք է կարգավորման հետևանք լինի, սակայն դա բացարձակապես այլ հարց է»։

Փաստն այն է, որ Հայաստանի Հանրապետության տարածքն իր «պատմական հայրենիքը» համարող Ադրբեջանի համար անգամ իր ներկայիս տարածքը պատմական հայրենիք չի կարող համարվել: Բաքվի կեղծ քարոզչությունը, որը հիմնազուրկ է և մտացածին, պետք է առերեսվի պատմագիտական հակաքարոզչության՝ մնալով միայն Իլհամ Ալիևի երազանքների և պատրանքների տիրույթում։

Հատկանշական է, որ այս ամենը Բաքվի կողմից իրականացվում է Երևանի հետ հարաբերությունների կարգավորմանն ու խաղաղության հաստատմանն ուղղված բանակցային գործընթացի շրջանակներում։

«Գեղարդ» հիմնադրամ

Նախորդ գրառումը

ԲԴԽ նախագահ է ընտրվել Արթուր Աթաբեկյանը

Հաջորդ գրառումը

Հայաստանի պատվիրակությունը հանդիպել է ՄՔԴ ներկայացուցիչների հետ

Համանման Հոդվածներ

Նորություններ

Զինծառայող է մահացել

21/07/2026
Նորություններ

Այսօր Ադրբեջանի կողմից Հայաստանին մատակարարվող բենզինն ու դիզելային վառելիքը մեծ ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ. Ալիև

21/07/2026
Նորություններ

23-րդ «Ոսկե ծիրանի» պատկերառատ շաբաթն ավարտվեց

21/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026
Հաջորդ գրառումը

Հայաստանի պատվիրակությունը հանդիպել է ՄՔԴ ներկայացուցիչների հետ

Լրահոս

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Այսօր Ադրբեջանի կողմից Հայաստանին մատակարարվող բենզինն ու դիզելային վառելիքը մեծ ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ. Ալիև

21/07/2026

Ադրբեջանից Հայաստան մատակարարվող նավթն ու նավթամթերքը շատ կարևոր ներդրում են ունենում Հայաստանի էներգետիկ անվտանգության գործում. Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ...

23-րդ «Ոսկե ծիրանի» պատկերառատ շաբաթն ավարտվեց

21/07/2026

Զգացմունքային, բազմաշերտ, խառնիխուռն, աշխարհի տարբեր ծայրերից, տարբեր թեմաներով, տարբեր ձեւերով պատմված ֆիլմերը մեկշաբաթյա խիտ ծրագրով հանդիսատեսին տարան այսուայնկողմ, հուզեցին, մեծացրին,...

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026

Ընդդիմադիր ուժերին, որոնք կայացրել են խորհրդարանի մանդատը վերցնելու որոշում, հաճախ «ուղեկցում» են հետեւյալ արտահայտությամբ, թե՝ գնալու եք խորհրդարանում «ծեծ ուտելու»։Առերեւույթ...

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Սամվել Կարապետյանին տուգանել է 200 հազար դրամով

21/07/2026

ԿԿՀ-ն նշել է, որ Սամվել Կարապետյանը, որպես «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ և ղեկավար մարմնի անդամ, պարտավոր էր պաշտոնը ստանձնելու պահին...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական