Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Ալիևը Ֆրանսիային մեղադրել է գաղութատիրության մեջ և հայտարարել, որ այդ ժամանակ ցեղասպանվել է 1,5 միլիոն ալժիրցի

«Ֆրանսիայի կառավարման օրոք տեղի ունեցած ցեղասպանության ժամանակ սպանվել է գրեթե 1,5 միլիոն ալժիրցի։ Ալժիրցի մարտիկների գանգերը մինչ օրս պահվում են Փարիզի թանգարանում՝ որպես ռազմավար: Ֆրանսիան պետք է ներողություն խնդրի իր գաղութային անցյալի և արյունալի գաղութային հանցագործությունների, ինչպես նաև Աֆրիկայում, Հարավարևելյան Ասիայում և այլուր Չմիավորման շարժման անդամ երկրների դեմ ցեղասպանության համար»,- ընդդեմ ֆրանսիական գաղութատիրության Բաքվի նախաձեռնող խմբի հանդիպման ժամանակ ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Ադրբեջանական զլմները հայտնում են, որ Ադրբեջանում ստեղծվել է Բաքվի նախաձեռնող խումբ, և այս որոշումն ընդունվել է Բաքվում Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի կողմից Չմիավորման շարժման համակարգող բյուրոյի նախարարական հանդիպման շրջանակում կազմակերպված «Դեպի գաղութատիրության լիակատար վերացում» միջոցառման ժամանակ։