Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

ԱԺ-ն մեկ րոպե լռությամբ հարգեց սումգայիթյան ցեղասպանության զոհերի հիշատակը

ԱԺ այսօրվա նիստի մեկնարկից առաջ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը վարման կարգով ելույթ ունեցավ։

Նա հիշեցրեց, որ 35 տարի առաջ՝ փետրվարի 27-ին, սկսվել է սումգայիթյան ցեղասպանությունը և շարունակվել մի քանի օր։

Պատգամավորն առաջարկեց ԱԺ-ին, մինչ աշխատանքն սկսելը, մեկ րոպե լռությամբ հարգել 35 տարի առաջ այս օրերին, Սումգայիթում ադրբեջանցիների կողմից սպանված հայերի հիշատակը։

Բոլոր պատգամավորները մեկ րոպե լռությամբ, հոտնկայս հարգեցին սումգայիթյան ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը։