ԱԺ խորհուրդը կմերժի ընդդիմադիրների՝ կառավարությանը անվստահություն հայտնելու ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու միջնորդությունը։ ԱԺ-ում խորհրդարանում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Իհարկե խորհուրդը կմերժի մեկ պատճառ չկա չմերժելու։ Ինչո՞ւ պիտի չմերժենք, կարո՞ղ եք մեկ պատճառ ասել, որովհետև տարին մեկ իրենք մարդ պետք է փոխեն գան նույն բանն ասե՞ն»,- ասաց նա։
Լրագրողները հարցեր բարձրացրին արցախահայերի իրավունքների պաշտպանության մասին, որոնք այսօրվա իշխանությունն ուղղակի անտեսում է ու Արցախի էջը փակել է։
«Կառավարության ծրագիր տապալելն իրենց չի վերաբերում։ Արցախահայության հետ կապված էլ տեսել ենք էդ արցախահայ պատգամավորներին, իսկ արցախահայերին մենք այնքան ենք օգնել և էդ, որ հանձնեցին Արցախը, թե երբ Արցախը 2 օրվա մեջ 100 հազար հայ եկավ։ Մենք՝ մեր կառավարությունը էնքան բան ենք արել ու անում»,- ասաց ԱԺ նախագահը։
«Հասկանո՞ւմ եք՝ այս խոսակցությունը մենք ունեցել ենք 2 տարի առաջ, երեք տարի առաջ։ Ոչ մի բան չի փոխվել, բացի նրանից, որ իրենք առաջին դերակատարներին՝ Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին են փոխել, առաջին պլան չեն բերում։ Ղարաբաղի դրոշները բերել են այստեղ դրել, մի հատ իրենց միտինգների ժամանակ Արցախի դրոշ չեն պահում»,- նշեց նա։
Լրագրողները չհամաձայնեցին Ալեն Սիմոնյանի հետ՝ ասելով, որ Արցախի դրոշը հանրահավքաների ու երթերի ժամանակ միշտ կա, Արցախի հարցն էլ մշտապես բարձրաձայնվում է։
«Էդ մե՞նք ենք Արցախի հարցը փակել, Սեյրան Օհանյանը և մնացածը, որ Արայիկ Հարությունյանը հեռացել էր, ասում էին՝ նույնը մաղթում ենք ՀՀ-ին։ Իրենք գնացին երեք օրվա մեջ այնպես արեցին, որ Արցախի Հանրապետությունը վերանա»,- հավելեց Սիմոնյանը։