Երեքշաբթի, 28 Հուլիս, 2026

Ադրբեջանցի 10.000 աշակերտ ուզում է վերադառնալ «Արևմտյան Ադրբեջան»՝ Փաշինյանի ասած իրական Հայաստան

Ադրբեջանում ապրիլի 27-ին տեղի է ունեցել «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան» օլիմպիադայի տարածաշրջանային փուլը, որը կազմակերպվել է 9-րդ և 10-րդ դասարանների աշակերտների միջև. հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Օլիմպիադայի սկզբնական փուլին մասնակցել է մոտ 10.000 աշակերտ։

«Օլիմպիադայի կազմակերպման նպատակն է աշակերտներին  ծանոթացնել Արևմտյան Ադրբեջանի պատմությանը, աշխարհագրությանը, մշակույթին, գրականությանը, ականավոր հասարակական գործիչներին, պատմական գործիչներին, տեղանուններին և բանահյուսությանը և ապահովել գիտելիքների խորը զարգացումը»,- գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ինչպես գիտեք, ադրբեջանցիներն «Արևմտյան Ադրբեջան» ասելով՝ նկատի ունեն Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքը՝ Փաշինյանի ասած՝ իրական Հայաստանը։

Մինչ ՀՀ կառավարության գլուխը քաղաքացու օր է  նշում՝ նույն ժամանակահատվածում 10.000 ադրբեջանցի աշակերտներ  երկրի ղեկավարի հրահանգով «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան» թեմայով օլիմպիադա են անց կացնում։