Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Ադրբեջանցի ռազմական փորձագետը կալանավորվել է պետական ​​գաղտնիք պարունակող  տեղեկություններ հրապարակելու մեղադրանքով

Ադրբեջանում պետական ​​գաղտնիք պարունակող  տեղեկություններ հրապարակելու մեղադրանքով ձերբակալվել է ռազմական փորձագետ Ադալաթ Վերդիևը, ինչպես հայտնում է APA-ն, հայտնել է Ադրբեջանի  Գլխավոր դատախազությունը։

«Պարզվել է, որ նոյեմբերի 22-ին Ադրբեջանի ռազմական փորձագետ Ադալաթ Վերդիևը, որը որպես սպա ծառայել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերում, լուրջ վնաս է հասցրել երկրի պետական ​​անվտանգությունն ու պաշտպանունակությունն ապահովող շահերին։

Հետաքննությունը պարզել, որ նոյեմբերի 22-ին Ադրբեջանի կողմից օկուպացված հայկական տարածքներում  կազմակերպված մեդիա շրջագայության ժամանակ Ադալաթ Վերդիևը տեսանկարահանել է այն բարձունքները, որոնց վրա գտնվում են ադրբեջանական մարտական ​​դիրքերը, ինչպես նաև սահմանապահ զորքերի տեղակայման վայրերը, նրանց կոորդինատները և օպերատիվ իրավիճակը։

Վերդիևը  տեսանյութը կցել է իր  մեկնաբանություններին ու  հրապարակել սոցիալական ցանցերում։

Հավաքված ապացույցների հիման վրա Ադալաթ Վերդիևին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 284.1 (պետական ​​գաղտնիքի հրապարակում) և 308.2 (պաշտոնեական լիազորությունների չարաշահում, որը հանգեցրել է ծանր հետևանքների) հոդվածներով՝ քննիչի միջնորդությամբ և դատախազի ներկայացմամբ։ Դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանավորումը»,-հայտնում է ադրբեջանական լրատվամիջոցը։