Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Ադրբեջանցիների ներխուժման պատճառով սթրեսի ենթարկված 4 կանայք դուրս են գրվել հիվանդանոցից

Երեկ Գորիս-Ստեփանակերտ մայրուղու արգելափակված հատվածում ադրբեջանցի այսպես կոչված «էկոակտիվիստների» միջամտության պատճառով  4 քաղաքացիներ (կանայք) ինքնազգացողության վատթարացման հետեւանքով տեղափոխվել են ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն»: Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը։

«Քաղաքացիները գտնվում էին ծանր հոգեբանական եւ սթրեսային վիճակում: Բժիշկների կողմից ցուցաբերվել է համապատասխան բժշկական օգնություն եւ այսօր բոլորը դուրս են գրվել բուժհաստատությունից»,- հայտնում է նախարարությունը: