Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Ադրբեջանում 5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Ադրբեջանում տեղական ժամանակով ժամը 23:04-ին 3,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Իմիշլի քաղաքից 27 կմ հարավ-արևելք, Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտից 131 կմ դեպի արևելք։

Ստորգետնյա ցնցումների ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է MSK-64 սանդղակի 5 բալ, 3,9 մագնիտուդ։

2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է զգացվել նաև Ստեփանակերտ քաղաքում։