Այսօր Ադրբեջանում ոչնչացվել են 4 տոննա 646 կգ տարբեր թմրամիջոցներ, 80 944 հոգեմետ հաբեր, ինչպես նաև ապօրինի շրջանառությունից առգրավված կանեփի 39 031 թուփ։
Ադրբեջանի մաքսային կոմիտեն տեղեկությունէ տարածել, որ գործընթացն անցկացվել է պետական համապատասխան գերատեսչությունների և ԶԼՄ-ների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի պետական հանձնաժողովի կողմից ոչնչացված թմրանյութերի սև շուկայում մոտավոր արժեքը կազմում է 223 միլիոն մանաթ, որը մոտավորապես հավասար է 130 միլիոն դոլարի։
Այրվել է 941 կգ 913 գրամ հերոին, 10 կգ 35 գրամ չորացրած մարիխուանա, ինչպես նաև մաքսային մարմինների կողմից շրջանառությունից առգրավված վտանգավոր այլ թմրամիջոցներ։