Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Անգլիայում երիտասարդներին այնքան էլ չի հուզում թագավորական ընտանիքը

Մեծ Բրիտանիայում միապետության կողմնակիցների թիվը նկատելիորեն նվազում է։

Միապետության աջակիցները  հիմնականում բրիտանացի ավագ սերունդն է։ 50-64 տարիքային խմբի հարցվածների մեջ միապետականները կազմել են 67%, 65 տարեկանից բարձր խմբում՝ 78%։

18-ից 24 տարեկան երիտասարդների միայն մեկ երրորդն է կողմ արտահայտվել միապետությանը, մնացածը պատասխանել են, որ իրենց ընդհանրապես չի հետաքրքրում թագավորական ընտանիքը։

Միևնույն ժամանակ, շատերը հարցեր ունեն՝ ուղղված  Չարլզ III-ին։ 45%-ը կարծում է, որ նա կտրված է հասարակությունից ու նրա հոգսերից։