Հայտնաբերված վնասատուների պատճառով ոչնչացվել է Իրանից Ադրբեջան ներկրված 24 տոննա կարտոֆիլ. հաղորդում է Ադրբեջանի Սննդի անվտանգության գործակալությունը։
Գործակալության աշխատակիցները նմուշներ են վերցրել անհատ Թագիև Ահմեդ Շամիստան օղլուի կողմից Իրանից ներկրված 23700 կգ կարտոֆիլից և դրանք հանձնել են Ադրբեջանի պարենային անվտանգության ինստիտուտի լաբորատորիա՝ անվտանգության ցուցանիշները որոշելու համար։
Ստուգումների արդյունքում մթերքի խմբաքանակում հայտնաբերվել են կարանտինային ֆիտոպաթոգեն բակտերիաներ։
Սպառման համար ոչ պիտանի ապրանքը ոչնչացվել է աղբավայրում։