Ադրբեջանում շարունակվում է լկտի ֆարսը` հայ ռազմագերիների «քրեական հետապնդման» տեսքով: Տեղական լրատվամիջոցները հաղորդում են եւս 26 հայ ռազմագերիների առնչությամբ «նախաքննության» ավարտի մասին:
«Անդրանիկ Միքայելյանին, Սեդրակ Սողոմոնյանին, Ռաֆիկ Կարապետյանին եւ մյուս, ընդհանուր առմամբ, 26 ամբաստանյալներին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 5 հոդվածներով՝ ահաբեկչություն, զենք պահել, պետական սահմանի ապօրինի հատում եւ այլն»,- ասվում է Ադրբեջանի գլխավոր դատախազության հայտարարության մեջ:
Նշենք, որ ավելի վաղ դատարան էին ուղարկվել 14, այնուհետեւ 13 հայ ռազմագերիների դեմ «քրեական գործերը»:
News.am