Երեքշաբթի, Հոկտեմբերի 7, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանում հայ ռազմագերիները պարզապես գտնվում են սպանված լինելու անմիջական վտանգի տակ

26/01/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԵԽԽՎ-ում ի պատասխան Ադրբեջանի պատվիրակության ղեկավարի ելույթի` հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչ, «Իմ քայլը» խմբակցությունից Ռուբեն Ռուբինյանն ասել է.

«Իմ ադրբեջանցի պաշտոնակից պարոն Սեիդովն այսօր խոսեց վերջին պատերազմից հետո Ադրբեջանի և Հայաստանի միջև վստահության մթնոլորտի ամրապնդման անհրաժեշտության մասին: Եկեք խոսենք վստահության մթնոլորտի մասին։ Անցյալ ամիս Ադրբեջանում թողարկվել է պաշտոնական դրոշմանիշ՝ նվիրված 2020 թվականին, որի վրա պատկերված է պաշտպանիչ հագուստով տղամարդ, այնպիսի հագուստով, ինչպիսիք կրում են COVID-ի բուժման հետ կապված բժշկական անձնակազմի ներկայացուցիչները: Դրոշմանիշում պատկերված տղամարդը մաքրում կամ ախտահանում է քարտեզի այն մասը, որի վրա գտնվում է Լեռնային Ղարաբաղը, և նա, անշուշտ, ախտահանում է այդ մասը հայերից:

Պարոն Սեիդովը և Ադրբեջանի իշխանությունները այսպե՞ս են պատկերացնում վստահության մթնոլորտի ամրապնդումը: Եթե այո, ապա սա շատ տարօրինակ է, որովհետև ես չեմ կարծում, որ մարդկության պատմության մեջ եղել է այնպիսի օրինակ, որ նացիստական գաղափարախոսությունը բերի վստահության մթնոլորտի ամրապնդման։

Մյուս կարևոր խնդիրն, անշուշտ, ռազմագերիների հետ կապված հարցն է: Համաձայն զինադադարի մասին հայտարարության՝ բոլոր ռազմագերիները և այլ պահվող անձինք պետք է անմիջապես ազատ արձակվեն «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքի համաձայն: Ցավոք, սա տեղի չի ունեցել, քանի որ Ադրբեջանը հրաժարվում է ավարտին հասցնել գործընթացը և, դեռ ավելին, զինադադարից հետո ադրբեջանական կողմն իրականացրել է այլ հարձակումներ 2 գյուղերի վրա, ինչի արդյունքում գերեվարվել են այլ ռազմագերիներ, որոնց նկատմամբ Ադրբեջանը սկսել է քրեական հետապնդում՝ նրանց անվանելով «հանցագործներ» և «ահաբեկիչներ»: Ես չեմ կարծում, որ սա վստահության մթնոլորտի ամրապնդմանն ուղղված քայլ է:

Հարգելի գործընկերներ,

20 տարի առաջ Հայաստանը և Ադրբեջանը դարձան Եվրոպայի Խորհրդի անդամ: Ես գիտեմ, որ այս 20 տարիների ընթացքում ձեզանից շատերը հոգնել են հայ-ադրբեջանական շարունակական վեճերից այս դահլիճում: Արդյունքում ձեզանից շատերն այնքան էլ տրամադրված չեն եղել խոսել խնդրի մասին, ձեզանից շատերը, թերևս, կարևոր են համարել հավասարակշռված լինելը, ձեզանից շատերը, թերևս, փորձել են կողմնապահություն չդրսևորել, ինչպես նշեց պարոն Սեիդովը: Սակայն ես այսօր ձեզանից խնդրելու եմ լինել կողմնապահ։ Կողմնապահ ոչ թե հօգուտ Հայաստանի, այլ հօգուտ մարդասիրության, հօգուտ խաղաղության ու մարդու իրավունքների և հօգուտ նացիստական գաղափարախոսության մերժման: Ես կոչ եմ անում ձեզ դատապարտել Ադրբեջանի աղաղակող գործողություններն ու լեզուն, որը կիրառվում է Ադրբեջանի իշխանությունների կողմից և կոչ անել Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների անհապաղ ազատմանը, որովհետև այս մարդիկ պարզապես գտնվում են սպանված լինելու անմիջական վտանգի տակ»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Որն է Իրանի իրական նպատակը. «Ժողովուրդ»

Հաջորդ գրառումը

Լարսի ճանապարհը բաց է բոլոր մեքենաների համար. ռուսական կողմում կա մոտ 500 կուտակված բեռնատար

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե խաղաղության փաստաթուղթը չունի երաշխիքներ, ուրեմն այն փաստաթուղթ է ընտրությունների համար. Քոչարյան

07/10/2025
Նորություններ

Քաղաքական հայտ՝ ի պաշտպանություն Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի. Թաթոյան

07/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ոչ թե խաղաղություն, այլ կա զինադադար՝ կախված մեկ մարդու՝ Ալիևի տրամադությունից. Քոչարյան

07/10/2025
Նորություններ

Սա ոչ թե տեխնիկական ձախողում է, այլ քպ-ի կառավարման բացարձակ ֆիասկո. Կամենդատյան

07/10/2025
Հաջորդ գրառումը

Լարսի ճանապարհը բաց է բոլոր մեքենաների համար. ռուսական կողմում կա մոտ 500 կուտակված բեռնատար

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե խաղաղության փաստաթուղթը չունի երաշխիքներ, ուրեմն այն փաստաթուղթ է ընտրությունների համար. Քոչարյան

07/10/2025

Եթե խաղաղության փաստաթուղթը խախտելու դեպքում որևէ միջազգային երաշխիք չկա, ուրեմն դա փաստաթուղթ է ընտրությունների համար. այսօրվա ասուլիսին հայտարարեց ՀՀ երկրորդ...

ԿարդալDetails

Քաղաքական հայտ՝ ի պաշտպանություն Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի. Թաթոյան

07/10/2025

Ոչ թե խաղաղություն, այլ կա զինադադար՝ կախված մեկ մարդու՝ Ալիևի տրամադությունից. Քոչարյան

07/10/2025

Սա ոչ թե տեխնիկական ձախողում է, այլ քպ-ի կառավարման բացարձակ ֆիասկո. Կամենդատյան

07/10/2025

Ես էլ Քլինթոնի հետ նկար ունեմ՝ Սպիտակ տանը, բայց այդ նկարի դիմաց ոչինչ չեմ ստորագրել. Ռոբերտ Քոչարյան

07/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական