Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով գերատեսչության հաղորդագրությանը։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է Ղարաբաղում աշնանային էսկալացիայի ժամանակ 2783 զինծառայողի մահվան մասին։
Ավելի քան 100 զինծառայող անհետ կորած են համարվում։ Նշվում է, որ նրանց հայտնաբերման ու ընտանիքներին փոխանցելուն ուղղված քայլեր են ձեռնարկվում։ Այս պահին 1245 զինծառայող բուժում են ստանում երկրի բուժհաստատություններում։
ՌԻԱ Նովոստի