Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է խորհրդարանական արտահերթ ընտրությունների մասնակիցների թիվը։
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն , այն կազմել է 37,27 տոկոս։
Նշենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը սկսվել է սեպտեմբերի 1-ին՝ ժամը 08:00-ին։ Քվեարկությունն ավարտվել է ժամը 19:00-ին։
Վերջին տվյալներով՝ Ադրբեջանում ընտրողների թիվը 6 421 960 է։