Ադրբեջանի բանտերում պահվող հայ ռազմագերիների թիվը շարունակ ավելանում է՝ նրանց ազատելու փոխարեն. Մարուքյան
Ադրբեջանական բանտերում գտնվող հայ ռազմագերիների թիվը շարունակաբար ավելանում է, նրանց բոլորին ազատ արձակելու փոխարեն։ Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:
«Հայաստանի ինքնիշխան տարածքից ապօրինի առևանգվել է 2 հայ զինծառայող։ Այսպիսով՝ ադրբեջանական բանտերում գտնվող հայ ռազմագերիների թիվը շարունակաբար ավելանում է, նրանց բոլորին ազատ արձակելու փոխարեն։ Ադրբեջանը պետք է ազատ արձակի բոլոր հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց, քանի որ նրանք բոլորն ապօրինի պահվում են ադրբեջանական բանտերում»,- գրել է Մարուքյանը։
