Ադրբեջանի ԱԳՆ-ն նախազգուշացրել Է քաղաքացիներին Իսրայել և Պաղեստին ուղևորությունների հետ կապված։
Ինչպես փոխանցում են ադրբեջանական լրատվականները, այս մասին ասված է Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։
«Հաշվի առնելով տարածաշրջանում անվտանգության արագ փոփոխվող իրավիճակը, որտեղ գտնվում է Պաղեստին պետությունը և Իսրայել պետությունը, Ադրբեջանի քաղաքացիներին խորհուրդ չի տրվում առանց անհրաժեշտության այցելել Պաղեստին և Իսրայել»,- ասված է տարածած հաղորդագրության մեջ: