Ուրբաթ, Հունիսի 5, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանին փոխանցված Ասկերովն ու Գուլիևը Սոթքի հանքի հետ կապված տվյալներ են հավաքել. ուշագրավ փաստեր՝ գործից

14/12/2020
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Լեռնային Ղարաբաղի ընդհանուր իրավասության դատարանի` 2014թ. դեկտեմբերի 29-ի դատավճռով ցմահ ազատազրկման դատապարված Ադրբեջանի քաղաքացիներ Դիլհամ Ասկերովի և 22 տարվա ազատազրկման դատապարտված Շահբազ Գուլիևին Ադրբեջանին հանձնելու փաստը հարուցել է ՀՀ քաղաքացիների դժգոհությունը։ ՀՀ իրավասու մարմինները՝ հատկապես գլխավոր դատախազությունը և արդարադատության նախարարությունը մինչ այս պահը պաշտոնապես չեն պարազբանել, թե իրավական ի՞նչ հիմքով են ՀՀ–ում պատիժ կրող և ռազմագերու կարգավիճակ չունեցող դատապարտյալներին արտահանձնել Ադրբեջանին։ Հաշվի առնելով հիշյալ գործի նկատմամբ հանրային հետաքրքրությունը և հիշյալ անցանց կարած հանցագործությունների վտանգավորությունը, NEWS.am–ը բացառիկ մանրամասներ է հրապարակում Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի նկատմամբ քննված քրեական գործի նյութերից։

Այսպես. 2014թ. հուլիսի 10-ին ԼՂՀ և ՀՀ պետական սահմանահատվածում (Քարվաճառի ուղղություն) հակառակորդը ձեռնարկել էր հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձ, որը կասեցվել էր. խմբի անդամների մի մասը հայտնաբերվել և ձերբակալվել էին, իսկ մյուսները դիմել էին փախուստի:  ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հուլիսի 11-ին հրապարակել էր ադրբեջնական կողմի դիվերսիոն խմբի և նրա գործողությունների մասին վկայող փաստեր, այդ թվում լուսանկարներ: Դիվերսիոն խմբի չեզոքացման ժամանակ զոհվել էր հայ սպա և վիրավորվել մեկ կին: Դիվերսանտները, համաձայն դատավճռի` սպանել էին նաև Շահումյանի շրջանի Նոր Էրքեջ գյուղի բնակիչ, 1997թ. ծնված, Սմբատ Ցականյանին:

 ԼՂՀ ազգային անվտանգության ծառայության վարույթում քննված N0130/01/2014 քրեական գործով` Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիներ  Դիլհամ Ասկերովին և Շահբազ Գուլիևին մեղադրանք էր առաջադրվել ԼՂՀ քրեական օրենսգրքի միաժամանակ 5 հոդվածի հատկանիշներով :  Գուլիևին` լրտեսության, առանց պատշաճ թույլտվության Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պահպանվող պետական սահմանը կազմակերպված խմբի կողմից հատելու,  կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք կրելու, անձին բացահայտ առևանգելու, գույքի գաղտնի հափշտակության, իսկ Ասկերովին նաև` ազգային ատելության շարժառիթով կազմակերպված խմբի կողմից սպանություն կատարելու համար: Լեռնային Ղարաբաղի ընդհանուր իրավասության դատարանի 2014թ. դեկտեմբերի 29-ի դատավճռով Դիլհամ Ասկերովը դատապարտվեց ցմահ, իսկ Շահբազ Գուլիևը` 22 տարվա ազատազրկման:

Ըստ գործի նյութերի` կազմակերպված խմբի անդամ Շահհբազ Գուլիևը Ադրբեջանի հետախուզության օգնությամբ հատել է ԼՂՀ զինված ուժերի կողմից պահպանվող ղարաբաղա-ադրբեջանական պետական սահմանը և տեսանկարահանելու և մեկնաբանելու միջոցով հավաքագրել է պետական գաղտնիք կազմող և հատուկ ռազմական նշանակության` սահմանի ներթափանցման ուղղության, մարտական դիրքերի և զորամասերի տեղակայման վայրերի ու դրանց մատույցների, հրաձգարանների, ռազմական տեխնիկայի տեսակների, վերահսկողությունից դուրս մնացած շրջանների (դիվերսիոն–հետախուզական խմբերի ներթափանցման դեպքում նրանց ծածուկ տեղաբաշխման և պահոցների սարքավորման նպատակով), առանց խոչընդոտի ԼՂՀ Շահումյանի շրջան ներթափանցելու վերաբերյալ Ադրբեջանի Հանրապետության ռազմական հետախուզությանն ուղղված քարոզչության, ինչպես նաև ընդհանուր ռազմական նշանակության` զինվորական ավանների, համապետական նշանակության էլեկտրալարերի և կապի ցանցի նկարագրության, Քարվաճառի ավտոճանապարհի վիճակի թողունակության հնարավորության, «Սոթք» ոսկու հանքի, կոմբինատի և գործունեության ծավալների մասին այլ տեղեկություններ, որոնք վերաբերվում են ինչպես օպերատիվ և հատուկ նշանակության օբյեկտներին, որոնց շարքից հանելու, պաշտպանության կայունության ապահովումը դժվարացնելու ձևով կարող են ի վնաս օգտագործվել ԼՂՀ ինքնիշխանությանը, տարածքային անձեռմխելիությանն ու արտաքին անվտանգությանը: Նախաքննական մարմինը բավարար փաստեր է հավաքել հիշյալ արարքների կատարման մեջ ադրբեջանցիներին մեղադրանք առաջադրելու համար։

Նրանց մեղավորությունն իր հերթին հաստատվել է ուժի մեջ մտած դատական ակտով։ Քրեական գործի նյութերը հիմք են տալիս ենթադրելու, որ Ադրբեջանի հատուկ ծառայությունների համար Արցախում և ՀՀ–ում գտնվող ռազմավարական նշանակության կարևորագույն օբյեկտների՝ հատկապես Քարվաճառի զորամասերի և Սոթքի հանքավայրի  հետ  կապված տվյալների հավաքագրման ուղղությամբ դեռևս 6  տարի առաջ կոնկրետ գործողություններ են կատարվել։
Հիշեցնենք՝ նոյեմբերի 9–ին ստորագրված եռակողմ համաձայնագրով՝ Ադրբեջանին է անցել նաև Քարվաճառի շրջանը և Սոթքի հանքավայրի մեծ մասը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայկ Մարությանը 2021 թ. 1 միլիարդ դրամ պարգևավճարի ֆոնդ է ներկայացրել

Հաջորդ գրառումը

Վազգեն Մանուկյանի ելույթը մտավորականների հետ հանդիպման ժամանակ (տեսանյութ)

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Կասեն՝ Հայաստանը պետք է տարրալուծվի օտար եկվորների մեջ՝ համաձայն ենք. Արմեն Այվազյան

05/06/2026
Նորություններ

«Հայաստանն ընտրում է» հեռուստաբանավեճ. ուղիղ

04/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Բագրատ Սրբազանը «պատիժը» կշարունակի կրել՝ ենթարկվելով տնային կալանքի

04/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ռուսաստանի կողմից գործադրվող տնտեսական ճնշումների պարագայում Եվրոպան կաջակցի Հայաստանին. Մարտա Կոս

04/06/2026
Հաջորդ գրառումը

Վազգեն Մանուկյանի ելույթը մտավորականների հետ հանդիպման ժամանակ (տեսանյութ)

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Իսկ ո՞վ է ասել, որ Փաշինյանը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման. Գագիկ Համբարյան

03/06/2026

Իսկ ո՞վ է ասել, որ ինքը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Գյումրիում մուտք են գործել 18-ամյա լրագրող Արամ Դավթյանի բնակարան և բերման ենթարկել նրան

04/06/2026

ԱԱԾ աշխատակիցներն այսօր առավոտյան Գյումրիում մուտք են գործել 18-ամյա լրագրող Արամ Դավթյանի բնակարան և բերման ենթարկել նրան։ Արամ Դավթյանի հայրը՝...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի արցախատյացության մասին վկայում են գրեթե 30-ամյա վաղեմության փաստերը. Ստեփան Հասան-Ջալալյան

03/06/2026

Հազարամյակների հայկական պատմություն ունեցող Արցախն օկուպանտ և ցեղասպան, արհեստածին, կեղծ կազմավորման՝ Ադրբեջանի մաս համարելու մասին միտքը Նիկոլ Փաշինյանի մոտ նոր...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Կասեն՝ Հայաստանը պետք է տարրալուծվի օտար եկվորների մեջ՝ համաձայն ենք. Արմեն Այվազյան

05/06/2026

Խոշոր հաշվով, Փաշինյանն ու Քպ-ն Հայաստանի և հայ ժողովրդի գոյատևման խնդիր չեն տեսնում։ Նրանց հավատամքը շատ պարզ է. ինչ որոշեն...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական